ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը կոտրեց իր կողմից հաստատված լռությունը, եւ հրապարակային կերպով դատապարտեց Միացյալ Նահանգներում քաղաքական ներկա պառակտվածությունը:
Առանց ներկա նախագահ Դոնալդ Թրամփի անունը որեւէ մեկ անգամ տալու, Նյու Յորքում արտասանած իր ելույթի ժամանակ Բուշը հստակ կերպով ուղերձը հղում էր հենց Թրամփին, վերջինիս կողմից ‘’Թվիթեր’’-ում քաղաքական իր մրցակիցների դեմ հաճախ կիրառվող խայթոցներին, դեպի ԱՄՆ ներգաղթը դադարեցնելու նրա ջանքերին ու միջազգային առեւտրային գործարքներից ԱՄՆ-ը դուրս բերելու նրա քայլերին:
‘’Մենք ականատես, թե ինչպես ենք մեր ուղուց շեղվում դաժանությամբ ուղեկցվող քայլերով: Երբեմն թվում է, թե մեզ իրարից հեռու վանող ուժերն ավելի հզոր են, քան մեզ իրար կապողները: Մենք ականատես եղանք, թե ինչպես է ազգայնականությունը կերպարանափոխվում օտարամերժության: Մոռացանք, որ ներգաղթն է շարժունակություն ապահովել Ամերիկայի համար: Մենք ականատես եղանք, թե ինչպես է ազատ շուկաների նկատմամբ մարում մեր վստահությունը, մոռացանք, որ տնտեսական պրոտեկցիոնիզմին հետեւում են հակամարտությունները, անկայունությունն ու աղքատությունը’’:
Բուշի խոսքերով, ‘’կարծես քաջալերվում է մոլեռանդությունը, եւ մեր քաղաքականությունը’ թվում ավելի խոցելի դավադրությունների ու կեղծիքների առջեւ’’, հայտարարեց նա:
Իր հերթին նախկին նախագահ Բարաք Օբաման, Վիրջինիա նահանգում արտասանած ելույթի ժամանակ, առանց նշելու Թրամփի անունը, իր ուղերձներն ուղղեց նրան:
‘’Մարդկանց այսօր դուր չի գալիս այն, ինչ տեսնում են: Նրանք չեն հավատում, որ մեր հասարակական կյանքն ապահովում է մեր ցանկությունները: Դրան հակառակ, ունենք քաղաքականություն, որը վարակում է ժողովրդի տարբեր հատվածներին: Միասնաբար աշխատելու ուղիներ որոնելու փոխարեն, այսօր կան մարդիկ, ովքեր դիտավորյալ կերպով փորձում են զայրացնել հասարակությանը: Փորձում են վարկաբեկել այլ տեսակետներ ունեցող մարդկանց:
Քանի դեռ նախկին երկու նախագահները կոչ են անում վերջ տալ բաժանարարությանը, ներկա նախագահը հայտարարում է, որ Օբաման, Բուշն ու նախկին մի շարք այլ նախագահներ նույնիսկ չեն զանգահարել զոհված զինվորականների հարազատներին:
amerikayidzayn.com
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02