ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի պնդմամբ, պատգամավորների իրավունքները՝ կալանավորներին, դատապարտյալներին տեսակցելու մասով, սահմանափակվել են այն ժամանակ, երբ ՀՀ արդարադատության նախարար է դարձել Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները ներկայացրած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի մերժումը քաղաքական մեծամասնության կողմից «տանում է դեսկտրուկտիվ գիծ»:
«Այն տանում է մի տեղ, որտեղ չէի ցանկանա, որ մեր երկիրը գնար: Բոլոր քննարկումները բացառելը, քաղաքական փոքրամասնության բոլոր նախագծերը մերժելը տանում է դեպի դեսկտրուկտիվ գիծ: Հետո չասեք, որ, վա՜յ, ինչ ասում ենք՝ ընդդիմությունը դեմ է: Բա ո՞նց ա, որ մենք ինչ ասում ենք, դուք դեմ եք: Պատգամավորներն էլ որեւէ կալանավորի մորքուրի մարդը չէ, որ գնում է տեսակցելու, որ սնունդ, սիգարետ տանի, այլ գնում է իր գործառույթները կատարելու: Միայն Հրայր Թովմասյանը կարող էր նման մեկնաբանություն տալ, նրա օրոք այդ նորմը սկսեց մեկնաբանվել հակասահմանադրական եւ ապօրինի ձեւով սահմանափակվեին պատգամավորների իրավունքները»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարան է գալիս անպատրաստ, անգամ չի ուզում ընդդիմության ներկայացրած հարցերը քննարկել. «Դուք էիք ասում՝ ուզում ենք խորհրդարանական երկիր, սա՞ է խորհրդարանական երկիրը, երբ Ազգային ժողովում հարցի քննարկումն ուղղակի կասեցվում է: Ոչ մի կերպ չհիմնավորեցիք՝ ինչու այդ հարցը պետք չէ քննարկել, միայն բովանդակային՝ ինչո՞ւ եք դեմ այդ հարցին, չհասկացանք: Ուզում ենք ընդամենը հարցը մտցնել օրակարգ, քննարկում լինի, երկխոսություն, մենք գնում ենք դիկտատուրայի, թե՞ ուր: Այս մոտեցմամբ եք գնո՞ւմ պառլամենտական երկրի, եթե այս դահլիճում որոշումներ չկայացնենք՝ լուրջ պրոբլեմներ են լինելու բոլորիս համար»:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02