Արմեն Ջիգարխանյանի թատրոնն աշխատում է սովորական ռեժիմով: Հոկտեմբերի 26-ին ցուցադրվելու է «Մեզ սպասում են հեռու հեռվում, ոչ այստեղ» ներկայացումը: Այդ մասին հոկտեմբերի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
Գործակալության զրուցակիցը հերքել է առանձին ԶԼՄ-ների այն հաղորդումները, թե Ջիգարխանյանի թատրոնը զավթվել է ռեյդերների կողմից: «Ինչ իմաստ ունի նման լուրերի տարածումը»: Ոչ մի զավթում էլ չկա: Եկեք թատրոն, եւ ինքներդ կհամոզվեք դրանում»,- ասել է նա: Աղբյուրի խոսքով՝ Ջիգարխանյանն ինքը ողջ-առողջ է, բայց շատ վշտացած է իր անվան շուրջ բարձրացված աղմուկից: «Այդ լուրերում, որոնք չեն հապաղել տարածել ԶԼՄ-ները, շատ բան հորինված է ու բացահայտ սուտ»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել է, որ տեղի է ունեցել «մարդկային դրամա»: «Մարդիկ բաժանվել են (խոսքը վերաբերում է Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային): Այսօր Արմեն Բորիսովիչն իրերը վերցրել է այն բնակարանից, որտեղ ապրում էր Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ»,- ասել է նա: «Ոչ ես, ոչ նա խոսելու ցանկություն չունեցանք: Մենք բացարձակապես օտար մարդիկ ենք»,- Ջիգարխանյանի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Նա նաեւ փոխանցել է Ջիգարխանյանի ցանկությունը՝ վերջ դնելու իր անվան ու իր թատրոնի շուրջը ծավալված ստի արշավին: «Ներկայում Արմեն Բորիսովիչը գտնվում է թատրոնում, այնտեղ նա հանգստի սենյակ ունի, որտեղ եւ գիշերում է»,- պարզաբանել է աղբյուրը: «Արմեն Բորիսովիչը պնդում է, որ թատրոնում իրեն հոգեբանորեն ավելի հանգիստ է զգում»,-շարունակել է նա:
Դա միակ բանն է, որ մնացել է ինձ,- ասում է Ջիգարխանյանը: Նրա կողքին է բուժքույրը, որն ապահովում է դերասանին անհրաժեշտ բուժընթացը»: Սակայն արդեն վաղը, գործակալության զրուցակցի խոսքով, Ջիգարխանյանը տեղափոխվելու է նրա համար վարձակալված բնակարան:
Ինչ վերաբերում է թատրոնին, ապա Ջիգարխանյանն ակնկալում է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի աջակցությունը:«Թատրոնին անհրաժեշտ է նոր տնօրեն (ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Ջիգարխանյանի նախկին կինը)»,- հավելել է գործակալության զրուցակիցը:
Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել է Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Նշվել է, որ 82-ամյա արտիստը հիվանդանոց է ընդունվել մասնավոր կարգով՝ առանց փաստաթղթերի եւ խնդրել է իր առողջական վիճակի մասին չհայտնել ոչ ոքի, ներառյալ կնոջը: ԶԼՄ-ները հայտնել են դերասանի ամուսնալուծվելու մտադրության մասին: Ջիգարխանյանը պատմել է, որ իր կինը «շատ ցավ» է պատճառել իրեն, եւ ինքը պատրաստ չէ ներել նրան:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02