Վրաստանի քաղաքացիները եվրոպական երկրներ առանց մուտքի արտոնագրի մուտք գործելուց առաջ պետք է ստանան «նախնական թույլտվություն»: Այս նախաձեռնությանը սատարում է Եվրախորհրդարանի քաղաքացիների ազատության, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովը, հաղորդում է ռուսական «Կոմմերսանտ»-ը:
Թբիլիսիում կարծում են, որ այդպիսով Եվրամիությունը մի կողմից արձագանքում է Վրաստանից անօրինական միգրացիայի հոսքին, որը Շենգենյան վիզաների չեղարկումից հետո ավելի է շատացել, իսկ մյուս կողմից չի ցանկանում բացեիբաց փչացնել հարաբերությունները Վրաստանի իշխանությունների հետ, այն պարագայում, որ մուտքի արտոնագրի ազատականացումը պաշտոնական Թբիլիսիի գլխավոր ձեռքբերումն է եվրաինտեգրացիայի ճանապարհին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վախթանգ Մախարոբլիշվիլին հորդորել է չնույնացնել մուտքի արտոնագիրը «նախնական թույլտվության» հետ:
Որպեսզի «նախնական թույլտվությունը» ստանա, քաղաքացին պետք է հատուկ դիմում լրացնի «Ճանապարհորդի թույլտվության եվրոպական համակարգ»-ի էջում, որին կցվում է տեղեկանքներ աշխատանքի վայրից, եկամուտների վերաբերյալ, որոնք տրամադրվել են դեսպանատան տարբեր հյուպատոսություններ, պետք է նաև վճարի 10 եվրո, և սպասի պատասխանին:
Մախարոբլիշվիլիի խոսքով, պատասխանը կարող է լինել նաև բացասական, սակայն վերջինս հույս է հայտնել, որ այդ նոր փոփոխությունները նախնական են հավանության արժանացել:
Թբիլիսիի Դիվանագիտական ակադեմիայի նախկին ռեկտոր Իոսիֆ Ցինցաձեն այս խնդրի առնչությամբ «Կոմմերսանտ»-ի հետ զրույցում նշել է, որ սա ոչ այլ ինչ է, քան վիզա, ուղղակի այլ անվանումով:
«Մարդկանց մերժելը էլեկտրոնային եղանակով ավելի հարմար է և հեշտ, քան եվրոպական երկրների օդանավակայաններում»,- նշել է նախկին ռեկտորը և հավելել, որ դա անմիջական կապ ունի անօրինական միգրացիայի աճի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ, պաշտոնական տվյալներով, առանց մուտքի արտոնագրի ռեժիմի պայմաններում առաջին երեք ամիսների ընթացքում մոտ 3000 վրացիներ եվրոպական երկրներից իրենց երկիր չեն վերադարձել: Սակայն խոսքը գնում էր, ոչ թե եվրոպայում հաստատվելու, այլ եվրոպական երկրներ 90-180 օր առանց մուտքի արտոնագիր մուտք գործելու մասին միայն:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02