Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի պարգևատրման արարողությունը՝ Ազնավուրի ընտանիքի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների և մյուս ժողովուրդների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Ինչպես փոխանցում է dailymail-ը, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի մրցանակներ է հանձնել Շառլ Ազնավուրին և նրա քրոջը՝ Աիդային, ում պարգևը ստացել է Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:
Իսրայելի նախագահը նշել է, որ Ազնավուրի երաժշտության երկրպագուն է, մասնավորապես, ընդգծելով, որ «Լա Բոհեմ»-ն իր ամենասիրելի երգն է: Ռիվլինը շեշտել է, որ Ազնավուրի ընտանիքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին «թաքցրել է նացիստների կողմից հետապնդվող մի շարք մարդկանց, իսկ նրա քույր Աիդան ներգրավված է եղել փրկարարական աշխատանքներում»:
Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, իսկ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հետաքրքրվել է, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ հրեաներն ու հայերն ունեն շատ ընդհանրություններ:
Ի պատասխան՝ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցն Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02