ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն այսօր ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
«Այս ծրագրին արդեն մասնակցում են երկու ֆինանսական կառույցներ` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ» ՓԲԸ-ն, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն, ինչպես նաև այսօր ծրագրին միացավ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ն, ինչը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այս ոլորտում որակյալ ֆինանսական կառույցների առկայությունն ու փորձառությունը կհանգեցնի գյուղատնտեսության ոլորտի ավելի մեծ ֆինանսավորման: Կարծում եմ՝ նման ծրագրերը կնպաստեն, որպեսզի մենք ավելի շուտ անցում կատարենք սոցիալականից դեպի արդյունաբերական գյուղատնտեսություն», - նշել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար մարզերում հավաստագրերի տրամադրման դասընթացներն են անցկացվում, այս պահին կա շուրջ 5 հազար դիմորդ, որոնցից 1700-ը մասնակցել է դասընթացներին, իսկ 1300 դիմորդ արդեն ստացել է հավաստագիր:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ այս ծրագիրը հնարավորւթյուն կընձեռի ֆերմերներին բարելավել իրենց տնտեսությունները. «Կարծում եմ` այս ծրագիրը մասնակիորեն կլրացնի այն բացը, որն այսօր առկա է մեր երկրի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում»:
Արմեն Գաբրիելյանը նաև վստահեցրել է, որ ծրագրին մասնակցել ցանկացողների համար իրենց ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր` նախկին 8 %-ի փոխարեն, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3 %: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44