Շիրակի պետհամալսարան. կրթօջախ, թե՞ առևտրային կազմակերպություն
Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գովազդած և բարձրաձայնած "բարեփոխումների" մասին պատկերացում կազմելու համար կարելի է ուսումնասիրել "ՇՊՀ աշխատակազմի հաստիքացուցակ և աշխատավարձի չափ" փաստաթուղթը և ամեն ինչ պարզ կդառնա,թե ինչ նախասիրություններ ունի և ինչպես է պատկերացնում ԲՈՒՀ-ի ապագան պարոն ռեկտորը...
Այսպես, ուսումնական պրոցեսը կարգավորող երկու ամենածանր ստորաբաժանումները՝"Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնը" և "Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոնը", որոնք ղեկավարվում են երկու պրոռեկտորների կողմից, միասին ունեն ընդամենը 16 աշխատող՝ համապատասխանաբար 7 և 9 աշխատակիցներ...Այս երկու բաժինները կատարում են ահռելի մեծ աշխատանք և հաշվի առնելով այն հանգամանքը,որ պարոն Մինասյանը բացարձակ պատկերացում չունի բարձրագույն կրթությունից,այս բաժնի աշխատակիցները ստիպված են մի գործը մի քանի անգամ կատարել...Օրինակ՝ուսումնական պլանների կազմումը, դասաբաշխումները համալսարանում կատարվել են 2 անգամ,քանի որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում համալսարանում "սխալ" ուսպլաններով և դասաբաշխումներով են առաջնորդվել,քանի որ դրանց հեղինակը "կրթական գործի Կոլումբոս" Սահակ Մինասյանն էր, որը Հայաստանում ներդնում էր ինտեգրված ուսուցում կոչվածը և այլ ապօրինի "նորարարություններ"... Ուսումնասիրելով հաստիքացուցակը մի հետաքրքիր բան պարզեցի.մեր ԲՈՒՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության երկու բաժինների՝"Ֆինանսատնտեսական վերլուծությունների,ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժին" և"Տնտեսական գործունեության, գնումների և լրացուցիչ ծառայությունների բաժին" երկու ստորաբաժանումների աշխատակիցների թիվը ևս կազմում է 16 աշխատակից՝ համապատասխանաբար 6 և 10 ամեն բաժնում... Հետաքրքիր է ստացվում...Ողջ ուսումնական պրոցեսը կարգավորող և վերահսկող երկու ստորաբաժանումների աշխատակիցները և համալսարանի ֆինանսատնտեսական գործունեությունը կազմակերպող ստորաբաժանումները հավասար քանակությամբ՝16-ական աշխատակիցներ ունեն...Հասկանում եմ,որ ֆինանսները շատ կարևոր են բոլոր հիմնարկների համար...Բայց որ ուսումնական հաստատությունում կրթության կազմակերպումով և ֆինանսատնտեսական գործունեությամբ զբաղվողների թիվը նույնը լինի,դա աբսուրդ է...Հետաքրքիր է,2500 ուսանող ունեցող ԲՈՒՀ-ում ինչո՞վ են զբաղված այդ երկու ստորաբաժանումների 16 աշխատակիցները... Չնայած,պատասխանը շատ պարզ է.բուֆետ են վերանորոգում 25 միլիոն դրամով,118 միլիոն դրամանոց դահլիճ են հրամցնում մեզ,միլիոնավոր դրամների ֆուրշետներ և համերգներ են կազմակերպում, առավոտնից մինչև ուշ երեկո մտածում են,թե ինչպես կրճատեն պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը և ուսանողների զեղչերը և այլն... Հ.Գ.Այնպիսի տպավորություն է,որ Շիրակի պետհամալսարանը ոչ թե ուսումնական հաստատություն է,այլ առևտրային կազմակերպություն...
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
10:24 30.04.26
10:48 30.04.26
13:25 30.04.26
16:04 30.04.26
10:05 30.04.26
13:18 30.04.26
16:22 30.04.26
11:09 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44