Եվս մի կին, ում անունը չի հաղորդվում, մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագին իր հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու համար, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Ավելի վաղ Բուշ-ավագին սեռական ոտնձգությունների համար մեղադրել էր դերասանուհի Հեզեր Լինդը։ Երեսունչորսամյա դերասանուհին պատմել էր, որ նախկին նախագահն անվասայլակին գամված լինելու ժամանակ նրա նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարել:
«Նա ձեռքս չսեղմեց, բայց անվասայլակին լինելով հանդերձ՝ ձեռքը հետևից տարավ ու դիպչեց ինձ: Իսկ մինչ այդ նրա կինը՝ Բարբարա Բուշը, կանգնած էր մյուս կողմում: Դրանից հետո նա լկտի անեկդոտ պատմեց»,-սոցցանցում գրել էր Լինդը: Դրան ի պատասխան Բուշ-ավագն ասել էր, որ երբեք, ոչ մի դեպքում միտումնավոր որևէ մեկին անհանգստություն չէր պատճառի: Նա անկեղծորեն ներողություն էր խնդրել նրա համար, որ հումոր անելու իր փորձը վիրավորել է Լինդին:
Դրանից հետո նույն մեղադրանքով հանդես էր եկել ևս մի դերասանուհի՝ Ջորդանա Գրոլնիկը, որը պատմել էր, որ 2016 թվականին համատեղ լուսանկարման ժամանակ նախկին նախագահը «բռնել է իրեն», և դա նկատել է Բուշի կինը։
Նույն մեղադրանքը հնչեցրած արդեն 3-րդ կինը, որը ցանկացել է անհայտ մնալ, հայտնել է, որ հանդիպել է նախկին նախագահին Հյուսթոնում միջոցառման ժամանակ։ Նրա խոսքով՝ «նա մի քանի անգամ դիպել է իրեն հետևից»։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02