Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 23-ին մեկնարկած ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով տղաների հանդբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը: Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) տղաների թիմերը: Թեժ պայքարից հետո հաղթող ճանաչվեց ՀՖԿՍՊԻ-ի թիմը, իսկ ՎՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց երկրորդ տեղը, բրոնզե մեդալները բաժին հասան Պոլիտեխնիկական համալսարանի տղաներին։ Առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի թիմեր՝ ՎՊՀ, ՀՊՏՀ, ՀՖԿՍՊԻ, ՀԱՊՀ և ԵՊՀ (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. երրորդ և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգիր և մեդալներ, իսկ առաջինը`նաև գավաթ: Պարգևատրում կատարեց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՖԿՍՊԻ մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր՝ Հարություն Մելքոնյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մրցաշարի կազմակերպման համար սերտորեն համագործակցում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ։ Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը։ Նշենք, որ ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերը իրականություն են դարձել ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: Խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյան
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02