Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է նոր քաղաքականություն վարել միջուկային զենքի ոլորտում, որի նպատակը հետսառըպատերազմյան զինաթափման դարաշրջանին վերջ տալն է, ԱՄՆ-ի միջուկային զինանոցի հզորացումն ու այն կիրառելու հնարավորություն տվող պայմանների թուլացումը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «Միջուկային դրության վերանայման» մասին փաստաթուղթը ներկայացվել էր դեռևս սեպտեմբերին՝ Սպիտակ տանը Թրամփի ու ազգային անվտանգության հարցերով խորհրդականների միջև հանդիպման ժամանակ: Կոնգրեսն ու դաշնակից պետությունները ևս տեղեկացվել էին փաստաթղթղի մասին: Այն առաջարկում է զինանոց վերադարձնել «Տոմահավկ» տեսակի միջուկային հրթիռները:
Պարբերականը նկատում է, որ Թրամփը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգների միջուկային զինանոցը զարգացնելու մտադրության մասին՝ ցանկանալով այն տասնապատկել:
Մինչդեռ փոխնախագահ Մայք Փենսն այս առնչությամբ հայտարարել է, որ «համաշխարհային խաղաղության ապահովման համար վճռորոշ դեր է խաղում ՄԱՆ-ի միջուկային զինանոցը»:
«Պատմությունն ապացուցել է, որ աշխարհում դեպի խաղաղություն տանող ճանապարհը կախված է Ամերիկայի հզորությունից: Մինչդեռ Ամերիկայի հզորության գլխավոր բաղադրիչը, դեպի համաշխարհային խաղաղություն տանող գլխավոր ուժը Միացյալ Նահանգների միջուկային զինանոցն է», -ասել է Փենսը:
Պարբերականը նկատում է, որ Թրամփի նոր քաղաքականությունը հակասում է նախկին ղեկավար Բարաք Օբամայի՝ միջուկային զինաթափմանն ուղղված քաղաքականությանը:
Այժմ Թրամփը, հաշվի առնելով Հյուսիսային Կորեայից եկող միջուկային սպառնալիքն ու Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունները, ցանկանում է հզորացնել երկրի միջուկային ներուժը:
Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ սա կարող է սկիզբ դնել միջուկային սպառազինման նոր մրցավազքին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02