Իրանը միջազգային միջուկային համաձայնագրի շրջանակում իր պարտավորություններն ամբողջությամբ կատարում է: Այս մասին Թեհրանում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է Mehr-ը:
Ամանոն նշել է, որ 2016 թվականի հունվարից ԱԷՄԳ-ը մոնիթորինգ է իրականացնում եւ համաձայնագրի շրջանակում Իրանի ստանձնած պարտավորությունների ստուգում: Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ում կարծում են, որ համաձայնագիրը ստուգումների համար զգալի առավելություն է ապահովում: Նա ընդգծել է, որ ԱԷՄԳ-ը կարող է հայտարարել, որ Իրանն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները:
«Փոխնախագահ Սալեհիի հետ այսօրվա հանդիպմանը ես ընդգծեցի բոլոր կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման կարեւորությունը»,- հավելել է նա:
Ամանոն հրաժարվել է մեկնաբանել համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահի սպառնալիքները:
Իր կողմից Սալեհին նշել է, որ Վաշինգթոնի սպառնալիքների ֆոնին Ամանոյի այցն առանձնահատուկ նշանակություն ունի: «ԱԷՄԳ-ը մեծ ճնշման ներքո է գտնվում ԱՄՆ նախագահի վերջին մեկնաբանոթյունների պատճառով»,- ասել է Սալեհին՝ շարունակելով. «Մենք ԱԷՄԳ-ին կոչ ենք արել մոնիթորինգը շարունակել Գործակալության կանոնադրության համաձայն՝ անկողմնակալ եւ անկախ»:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02