ԱՄՆ-ում 14 մարդուց մեկի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվում կյանքի ընթացքում, որը մահացության բերող քաղցկեղի տեսակներից է, ավելի հաճախ, քան կրծքի, շագանակագեղձի, հաստ աղիքի քաղցկեղը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ քաղցկեղից մահացածների 27 տոկոսը մահացել է թոքերի քաղցկեղից: Ինչպես հաղորդում է healthylivinghouse.com-ը` թոքերի քաղցկեղից մահացողները 90 տոկոսով ծխողներն են կամ պասիվ ծխողները (նրանք, ովքեր շրջապատված են ծխախոտի ծխով):
Քաղցկեղի ախտորոշումից հետո բուժումը անհամեմատ ավելի բարդ է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս պետք է լավ ճանաչենք մեր օրգանիզմը և ուշադիր լինենք ցանկացած ախտանիշի նկատմամբ, որը կարող է հուշել հետագայում քաղցկեղի առաջացման մասին: Վաղ փուլում թոքերի քաղցկեղը հայտնաբերելու համար պետք է ուշադրություն դարձնել հետևյալ ախտանիշերին:
Մշտական հազ
Եթե չունեք մրսածություն կամ որևէ այլ պատճառ հազի համար, իսկ այն չի դադարում, պետք է ուշադրություն դարձնեք դրան, հակտապես՝ եթե հազը ուղեկցվում է լորձի կամ արյան անսովոր պարունակությամբ:
Շնչառական խնդիրները կամ ցավը կրծքավանդակում
Եթե շնչառության հանկարծակի դժվարացում եք նկատում` առանց որևէ ակտիվ աշխատանքի, պետք է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի: Այս ախտանիշին կարող եք ուշադրություն չդարձնել, եթե միայն տառապում եք ասթմայով կամ ալերգիայով: Ցանկացած դեպքում ամեն տեսակի շնչառական խնդիր ունենալիս պետք է դիմել բժշկի:
Կրծքավանդակի կրկնվող վարակներ
Եթե շնչառական համակարգի բորբոքում ունեք, ինչպես բրոնխիտի կամ թոքաբորբի դեպքում, դա ևս անհանգստանալու առիթ է: Թոքերի քաղցկեղի առաջանալը կարող է հաճախակի հիվանդանալու պատճառ դառնալ:
Խռպոտությունն ու ձայնի փոփոխությունը
Եթե ձայնի տոնայնության մեջ հանկարծակի փոփոխություն եք նկատում, պետք է դարձյալ դիմել բժիշկի օգնությանը:
Քաշի նվազում կամ ախորժակի անկում
Այս ախտանիշի առկայությունն իկարող է այնքան էլ վտանգավոր չլինել, սակայն եթե ուղեկցվում է որևէ հիվանդությամբ կամ այլ ախտանիշով, այն անհանգստանալու առիթ է և խոսում է օրգանիզմում փոփոխությունների մասին:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47