Սովետական տարիներին Հայաստանը
կայացած թեթև արդյունաբերություն, մասնավորապես՝ տեքստիլ արտադրություն է ունեցել, որը անկախության տարիներին հիմնովին կործանվեց։ Տնտեսության այս ճյուղը շատ կարևոր է նաև այն իմաստով, որ աշխատատեղեր է ստեղծում կանանց համար։ Վերջին տարիներին ոլորտը կրկին հայտնվել է գործարարների ուշադրության կենտրոնում․ տեքստիլ արդյունաբերությունը վերականգնելու համար Սամվել Ալեքսանյանը ներդրեց միլիոնավոր դոլարներ՝ հիմնելով «Ալեքս» տեքստիլ ընկերությունը, որտեղ վերջերս ներդրումներ կատարեց նաև բարերար Սամվել Կարապետյանը։
Եվ ահա այս այնչափ կարևոր բնագավառը վերակենդանացնելուն իր ուժերն է ներդնում նաև Գագիկ Ծառուկյանը, ով սիրիացի գործարար Ամար Սաբաղի հետ պատրաստվում է 30 միլիոն դոլարի ներդրում կատարել տեքստիլ արդյունաբերական քաղաք կառուցելու համար։
Պարոն Ծառուկյանի և նրա սիրիացի գործընկերոջ ներդրման արդյունքում Հայաստանում ստեղծվել են ավելի քան 4000 աշխատատեղ, ինչն անշուշտ մեծ սոցիալական խնդիր է լուծելու մեզանում։
Տեքստիլ արտադրության զարգացումն իր հետևից զարգացնելու է նաև ոչխարաբուծությունը, քանզի և՛ «Ալեքս» տեքստիլի, և՛ Գագիկ Ծառուկյանի պարագայում գործարարները ոչ միայն խնդիր են դրել հայրենական արտադրության հագուստ ունենալու, այլ՝ տեղական թելի և կտորի բազայի վրա կարել հայկական հագուստ։
Ի դեպ, այս տարի սա Գագիկ Ծառուկյանի միակ ներդրումը չէ Հայաստանի տնտեսության մեջ, նա ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում էլ կատարում է Երևանի սրտում՝ նոր 5 աստղանի հյուրանոց կառուցելով, որի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։
Ուշագրավ է նաև այն, որ նախընտրական շրջանում Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ եթե իր գլխավորած քաղաքական թիմը ստանա 50+1 ազդեցություն, ապա դրսից ներդրումներ կբերի Հայաստան, բայց ի պատիվ Գագիկ Ծառուկյանի՝ նա չստանալով այդ քաղաքական աջակցությունը հասարակությունից, շարունակում է միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարել և Հայաստան հրավիրել ներդրումներ կատարելու իր օտարերկրյա գործընկերներին։
20:44
19:25
19:04
18:33
18:08
17:45
15:47
15:35
15:17
15:05
14:45
14:26
14:17
14:05
13:36
13:29
13:16
12:55
12:39
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03