Իրանը նախատեսում է ավելացնել բնական գազի արդյունահանումը՝ հասցնելով օրական մինչև 1 միլիարդ խորանարդի մետրի։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթաարդյունահանման հարցերով նախարար Բիժան Զանգանեն՝ նշելով, որ Իրանն այդ ծավալին կհասնի արդեն 2019-ի մարտին:
«Ներկայում մենք արդյունահանում ենք օրական 850 միլիոն խորանարդ մետր բնական գազ, սակայն 1.5 տարուց մեր արդյունահանած գազի ծավալը կհասնի օրական 1 միլիարդ խորանարդ մետրի»,-հայտարարել է Զանգանեն, փոխանցում է Financial Tribune-ը։

Իրանի գազի արդյունահանման ծավալի 2/3-ը բաժին է ընկնում «Հարավային Փարս» մեգա նախագծին: «Հարավային Փարսը» մշակվում է 24 փուլով:
«Հարավային Փարսը» աշխարհի խոշորագույն գազային հանքավայրն է, որը գտնվում է Պարսից ծոցում և շահագործվում է Իրանի և Կատարի կողմից: Ներկայում Իրանն արդյունահանում է օրական 550-600 խորանարդ մետր գազ այդ համատեղ հանքավայրից, ինչը համապատասխանում է Կատարի արդյունահանած ծավալին:
Ըստ BP-ի տվյալների՝ Իրանի բնական գազի պաշարները կազմում են 34 տրիլիոն խորանարդ մետր:

Իրանցի նախարարը հայտարարել է, որ տնտեսական զարգացման 6-րդ հնգամյա պլանի (2017-2022թթ) համաձայն՝ նախատեսվում է գազի արտահանումն ավելացնել՝ հասցնելով 40 միլիոն խորանարդ մետրի, որը սակայն չի ներառում հեղուկ գազի արտահանման ծավալը:
Զանգանեն նաև նշել է, որ Իրանի քաղաքային բնակչության 98%-ը և ոչ մեծ քաղաքների ու գյուղերի բնակչության 70%-ը միացված են Իրանի գազամատակարարման ազգային ցանցին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02