ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակը «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի 2018 թվականի հայ մասնակիցների ընտրությունն է:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, միջխորհրդարանական կապերի սերտացումն ու փոխադարձ շփումների ակտիվացման կարևորությունը: Արփինե Հովհաննիսյանը գիտակրթական կապերի զարգացման տեսանկյունից բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը և դրա շարունակականությունը: ՀՀ խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է Գերմանիայի աջակցությամբ այլ ոլորտներում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում կողմերը կարևորել են նաև երիտասարդ սերնդի դերը: Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությանը, ինչը, ըստ նրա, խոչընդոտներ է ստեղծում երկու երկրների երիտասարդների միջև առողջ շփումների հաստատմանը:
Քննարկվել են նաև քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր ևս:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44