Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ էր: «Ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներից (օրինակ հանրային տարածքների վարձակալություն, ջրային ռեսուրսների օգտագործում) օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմանները, ինչպես նաև դրանք տրամադրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայեցողական որոշումների հիման վրա:
Նման ձևով վարչարարությունը հատկապես բացասական է ազդում գործարար միջավայրի վրա։ Հետևաբար անհրաժեշտ է մշակել այդ գործընթացները պարզեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և գործարարների համար հասանելիության հավասար պայմանների ապահովման նոր մեխանիզմ»,-նշել է Կարեն Կարապետյանը:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին 2-ամսյա ժամկետում, համագործակցելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, գույքագրել բոլոր այն դեպքերը, որոնց հիման վրա տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Կառավարության աշխատակազմ կներկայացվեն այդ փաստաթղթերի տրամադրումը մրցութային կանխատեսելի և հստակ կարգով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44