ARM | RUS |

«Երկիր Ծիրանի»-ի պատկերացումներն ազգային քաղաքական անկախության վերականգնման մասին

03.11.17 | 12:33

Ազգային քաղաքական անկախության երկու կարևոր բաղադրիչները` ազգի մանդատը պետականության նկատմամբ և այդ պետականությունում ազգային քաղաքականություն իրականացնելը դարեր շարունակ հայ ազգի համար մնացել է անհասանելի: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հայ ազգի մանդատի վերականգնումը իր պատմական հայրենիքում պետականության նկատմամբ և իր պետականությունում ազգային քաղաքականություն իրականացնելը հայ ազգի քաղաքական օրակարգի կարևոր բաղկացուցիչն են:

Ուղիների փնտրտուքում, թե ինչպես կարելի է լիովին վերականգնել կորցրած ազգային քաղաքական անկախությունը, դառնալ ազգային, անկախ և ազատ պետականության քաղաքացի, անհրաժեշտ է գնալ հայ ազգի պատմության խորք` գնահատել 1045 թվականից հայոց պետականության անկման պատճառները և, որպես արդի անդրսահմանային ազգ, մշակել այնպիսի քաղաքական ուղեգիծ և շարժում, որոնք հիմք կդառնան իրական ազգային և անկախ պետականության ստեղծման համար: Պետականություն, որտեղ մարդն ազատ է, իրավատեր և արժանապատիվ:

Երկար ժամանակ չունենալով քաղաքական անկախություն, մենք` որպես ազգ, կորցրել ենք նաև բարօր, արժանավայել ապրելու հնարավորությունը, չնայած հազարամյա մեր մշակույթով և քաղաքական պատվախնդրությամբ ստեղծել էինք ուրույն քաղաքակրթություն:

Լուսավորականությունը և ինդուստրիալ հասարակությանը բնորոշ գործընթացները հայ ազգը չդիմավորեց կազմակերպված քաղաքական հայտի ներքո:

Այսօր էլ մեր ազգի քաղաքական կազմակերպվածությունն ու քաղաքական հայտը լիովին ձևավորված չեն, և այդ բացը անհրաժեշտ է լրացնել հաստատակամությամբ:

«Երկիր Ծիրանի»-ն պատրաստվում է հետինդուստրիալ, գլոբալացված, թվային հասարակությունում նոր աշխարհաքաղաքական կարգի ձևավորումը դիմավորել կազմակերպված, անդրսահմանային հայ ազգի քաղաքական հայտով` ազգային, քաղաքական և միասնական պատասխանատվության գիտակցմամբ, ազգային զինված ուժերով և առաջադիմական կրթությամբ ընտրանիով:

Մեր գաղափարներն ու քաղաքական հայացքները բխում են ազատատենչ մեր նախնիների փորձից և նրանց պետաիրավական մտքի զինանոցից: Հայ ազգը քաղաքական իր անկախությունից զրկվելուց հետո` 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերում չկարողացավ համընթաց քայլել աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներին՝ լուսավորական շարժում, ֆրանսիական հեղափոխություն, Առաջին համաշխարհային պատերազմ, կայսրությունների փլուզում և այլն: Բուն Հայաստանում հնարավորություն չեղավ ստեղծելու քաղաքական ու իրավական մտքի հարթակներ և դրանց ցանցի վրա հիմնելու դպրոցներ:

Չնայած այս հանգամանքին՝ հայոց քաղաքական, պետական և իրավական արդի գաղափարը ձևավորվեց Հայաստանից դուրս` հայկական գաղութներում: Ամենանշանավորը Մադրասի հայրենասիրական խմբակի գործունեությունն էր, որը մեզ փոխանցեց հայ քաղաքական և իրավական մտքի այնպիսի հրաշալի գործեր, ինչպիսիք են Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ը, Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառաց»-ը և «Նշաւակը»: Ընդ որում` «Որոգայթ փառացը» (1773թ.) աշխարհում Սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն էր։

Մադրասյան հայրենասիրական խմբակն իր գործունեությամբ առաջին անգամ ժամանակակից հայ ազգի քաղաքական օրակարգ մտցրեց միաժամանակ ազատականության, ազգային ազատագրության, աշխարհիկ իրավաբանության և լուսավորականության սկզբունքների վրա հիմնված գաղափարախոսություն: Մովսես Բաղրամյանի, Շահամիր Շահամիրյանի, Հովսեփ Էմինի և այլոց առաջադիմական գաղափարները, որոնք հետագայում զարգացում ու տարածում ստացան Րաֆֆիի, Միքայել Նալբանդյանի, Լեոյի, Ռաֆայել Պատկանյանի, նշանավոր մեր մյուս մտավորականների, ազգային գործիչների կողմից, մեզ համար դարձան ուղենիշ:

Ազգային քաղաքական փիլիսոփայության և ազատականության հիման վրա քաղաքական դպրոցների ու կազմակերպությունների գրեթե բացակայությունն իրեն զգալ տվեց ազգային անկախության հռչակման ժամանակ` և´ 1918-ին, և´ 1991-ին, ինչն էլ, իր հերթին, բացասական դեր խաղաց հայրենի բնօրրանի ու տարածքների կորստի, արդի հայկական պետականության քաղաքական անկախության և ժողովրդավարության չկայացման գործում:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ներկայիս քաղաքացիական հասարակությունների հաջողությունների հիմքում ընկած են իրավունքի գերակայության, իշխանությունների տարանջատման, դրանց` իրարից անկախ գործելու, միմյանց հակակշռելու ու զսպելու սկզբունքները, ազատ, հավասար պայմաններում ընտրելու և ընտրվելու երաշխիքները, քաղաքական կյանքում կանանց լիարժեք ներգրավվածության ապահովումը: Այս ամենի առանցքային խարիսխը քաղաքացու իրավունքն է: Այն ազգերը, որոնք կարողացել են իրենց կյանքը կառուցել վերոնշյալ հիմունքներով, գնահատել ու տարածել իրավունքի գերակայության մշակույթը` ստեղծել են ուժեղ, ազգային և մրցունակ պետություն ու հասարակություն:

Մեր սկզբունքները, գաղափարախոսությունը և ծրագիրը ընդունում ու ճանաչում են հետևյալ հիմնադրույթները.

Մենք համոզված ենք` իդեալական քաղաքական կառավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ կա հանրային պայմանագիր, որն ապահովում է իշխանության ճյուղերի անկախությունը, նրանց միջև առկա հակակշիռների և զսպումների քաղաքական կառուցակարգը, որն իրականացնում է ազգային շահից բխող և մարդու հիմնարար իրավունքները հարգող գործառույթներ:

Մենք առաջնորդվում ենք քաղաքական փիլիսոփայության այն սկզբունքով, որ հայ հասարակությունը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում, գործոն և ուժ է, երբ մասնակցում է իր ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին` ազգային քաղաքական հայեցակարգի կենսակոչմանը, քաղաքական վերնախավի ստեղծմանը, կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը:

Մենք գտնում ենք, որ ժամանակակից հայ ազգը պետք է ապրի ինքնուրույն՝ ապավինելով իր ուժին, որի երաշխիքն անկախ, ազգային և ժողովրդավար պետականությունն է սեփական` հայրենի բնօրրանում:

Մենք ճանաչում ենք անդրսահմանային հայ ազգի քաղաքական իրավունքները հայոց արդի պետական կառավարման մեջ:

Մենք դիտարկում ենք ներկայիս հայկական պետականության՝ հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որպես հայ ազգի տարածքային ու մարդկային կորուստների վերականգնման և նրա երջանիկ ապրելու քաղաքական հայտի հիմք, որը ստանձնում է համահայկական քաղաքական կենտրոնի դեր և շաղկապում տարբեր պետություններում ապրող հայ ազգի հատվածներին:

Նախքան հայոց տարածքային ամբողջականության վերականգնումը Հայկական բարձրավանդակում ու նրա հարակից տարածքներում՝ հայկական պետականությունը կազմված է Արցախի և Հայաստանի ներկայիս տարածքներում ձևավորված պետություններից, որոնք ունեն մեկ դրամական միավոր, միացյալ ազգային զինված ուժեր, հանրային իշխանության ձևավորման մեկ միասնական համակարգ և մեկ քաղաքացիություն ու բազմաքաղաքացիություն:

Մենք կրում ենք սոցիալական ազատական գաղափարախոսություն:

Մենք ջատագովն ենք սոցիալական ազատական տնտեսության, որտեղ բացառված են մենաշնորհները:

Մենք հրատապ անհրաժեշտություն ենք համարում գաղտնազերծման անցկացումը, որը վերաբերում է 1991 թվականից մինչ օրս գործող ավտորիտար վարչակարգի ներկայացուցիչներին, ովքեր ներգրավված են եղել մարդու իրավունքները ոտնահարող գործողությունների մեջ, զավթել են իշխանությունը, ապօրինաբար հարստացել ու կապ են ունեցել և համագործակցել օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:

Մենք դատապարտում ենք ներկայիս հայկական պետականության` 1991 թվականից առ այսօր գործող ավտորիտար վարչակարգը և հաստատում, որ այդ վարչակարգի քաղաքական որոշումներ կայացնող անձինք և բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել մարդու իրավունքների ոտնահարման հետ, զավթել են իշխանությունը, ապօրինի հարստացել և ծառայություն են մատուցել օտար երկրների հատուկ կառույցներին, չեն կարող քաղաքական ընտրանու մաս կազմել:

Մենք բանեցնելու ենք դիվանագիտություն, փնտրելու և ձեռք ենք բերելու գործընկերներ հնարավոր բոլոր պետություններում` հանուն մեր ազգային շահի:

Մենք հատուկ ուշադրություն և հատուկ վերաբերմունք ունենք բոլոր այն պետությունների նկատմամբ, որտեղ կան հայահոծ համայնքներ և համարում ենք, որ այդպիսի ցանկացած պետության հանդեպ պետք է վարել յուրահատուկ քաղաքականություն՝ ի շահ անդրսահմանային հայ ազգի:

Մենք գերակա ենք համարում հակամարտությունների կարգավորումը դիվանագիտական եղանակով, խաղաղ ճանապարհով, սակայն, միևնույն ժամանակ, մեր դեմ տեղի ունեցող հարձակումը դիտարկում ենք որպես բարբարոսություն և մեր սրբազան պարտքն ենք համարում բոլոր միջոցներով պաշտպանել մեր հայրենիքը:

Հայրենիքի անվտանգության ապահովումը հայկական ազգային զինված ուժերի բացառիկ մենաշնորհն է:


Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է 2022-ին մեր նախանշած ճանապարհը. Մակրոն

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքը շարունակում է 2022-ին մեր նախանշած ճանապարհը....

16:43

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր խոսում են հայ գերիների մասին. Մամիջանյան

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր...

16:18

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր խոսում են հայ գերիների մասին. Մամիջանյան

Մեր քաղաքացիները «օքե՞յ» են նրա հետ, որ Ալիևը տեսակապով Երևանում հաթաթա տա այն մարդկանց, ովքեր...

16:18

Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

Կայա Կալասը Երևանից կմեկնի Բաքու

16:02

Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել. Արտակ Զաքարյան

Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը, գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր...

15:03

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում. Աշոտյան

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել...

14:58

Կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է. ԱԳ փոխնախարար

Կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է. ԱԳ...

14:04

Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան. Նիկոլ Փաշինյան...

13:29

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի...

11:01

Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մեր»-ը 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան...

10:14

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան

09:48

Հրդեհ Երևանի Դրոյի փողոցում

Հրդեհ Երևանի Դրոյի փողոցում

09:22

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ. ՆԳ նախարարը՝ Նիդերլանդներում

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ. ՆԳ...

09:03

Զելենսկին ժամանեց Երևան

Զելենսկին ժամանեց Երևան

20:53

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

20:46

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

20:36

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող հարցեր

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող...

20:19

Մակրոնը ժամանեց Հայաստան

Մակրոնը ժամանեց Հայաստան

20:12

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը...

19:03

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ամստերդամ

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական...

21:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44