Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում օրերս ձերբակալված, ապա ստորագրությամբ ազատ արձակված նախարարության պաշտոնյաներին:
Ըստ նրա՝ առողջապահության նախարարության ներկա և նախկին աշխատակիցների մասնակցությամբ աղմկահարույց գործը երկու տարվա պատմություն ունի:
«Այդ գործի բնույթը կապված է ուղեգրերի հետ, դուք տեղյակ եք: Նաև տեղեկացնեմ, որ երբ որ այդ հարցը օրակարգ եկավ, դիմեցինք իրավապահներին, տեղեկացրեցինք, հարուցվեց համապատասխան գործը, կառավարությունը 2014 թվականին որոշում կայացրեց ռիսկերը նվազեցնելու նպատակով ուղեգրման ձևը փոխել»,- մանրամասնեց Արմեն Մուրադյանը:
«Նպատակ չեմ դրել նախկինների գործերը բացահայտել»,- ի պատասխան լրագրողի հարցին՝ ասաց նախարարը՝ հավելելով, որ իրենք խնդիր ունեն կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել և դրա համար ուղեգրման կարգը խստացվել է, ուղեգրերը արդեն համարակալվում են: «Մենք ներդրեցինք նոր պաշտպանիչ շերտով և համարակալված ուղեգրերի կարգ, որով հնարավորինս նվազեցրեցինք ռիսկերը: Մենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ընդհանուր տենդենց ունենք, և սա սկսվել է դեռևս 2014 թվականից»,-ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ մեղադրյալներից մեկը արհեստավարժ մասնագետ է, եւ վստահեցրեց, որ որեւէ անմեղ մարդ չի դատապարտվի: «Մենք որեւիցե միջնորդություն դեռ չունենք, որ նրանք աշխատանքից ազատվեն կամ դադարեցվեն նրանց լիազորությունները: Եթե կունենանք նման միջնորդություն կամ իրենց կողմից ցանկություն կլինի ազատվելու, իհարկե մենք կարձագանքենք»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նա նաև գովեց չարաշահման մեջ մեղադրվող Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին: «Որպես մասնագետներ՝ կարող եմ ասել, որ պետն արհեստավարժ մասնագետ է: Քննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա: Համոզված եմ, որ որևէ անմեղ մարդ չի պատժվի»,- հավելեց նախարարը:
Ինչ վերաբերում է այս անձանց աշխատանքից ազատելուն, նա ասաց, որ այդ մասին որևէ միջնորդություն դեռևս չունեն: Մուրադյանը հիշեցրեց, որ չբացակայելու մասին ստորագրությամբ այս անձինք ազատ են արձակվել: «Ընդհանուր առմամբ համակարգում կուտակված խնդիրները բազմաթիվ են, հետևողական գնալու ենք այդ խնդիրների լուծմանը: Ոլորտի ֆինանսավորման համակարգը շուրջ 20 տարի է՝ գործում է, պետք է բարեփոխել ֆինանսավորման մեխանիզները»,- նշեց նա:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02