Նոր փոփոխությամբ` ոչ միայն մեկ տարով հետաձգվել է կուտակային բաղադրիչին մասնավոր հատվածի աշխատողների պարտադիր մասնակցությունը, այլ նաև երկարաձգվել է համակարգի մասնակիցներին տրվող արտոնությունների ժամկետը։
Այս մասին հայտնում են «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամից։
Մայիսի 12-ին ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նոր օրենքը, որով մասնավոր հատվածի աշխատողների համար համակարգին մասնակցությունը պարտադիր կլինի ոչ թե 2017, այլ 2018 թվականի հուլիսի 1-ից: Նույն փոփոխությամբ մեկ տարով երկարաձգվել են նաև համակարգի մասնակիցների համար օրենքով նախատեսված որոշ արտոնություններ:
Մասնավորապես` 1996 թվականին և դրանից հետո ծնված անձանց սոցիալական վճարը կնվազեցվի նրանց եկամտային հարկից ևս մեկ տարի ավելի` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը: Նախորդ օրենքով նշված անձինք այս արտոնությունից օգտվելու էին միչև 2017 թվականի հուլիսի 1-ը:
Նոր ընդունված օրենքը նաև մեկ տարով երկարաձգել է այն ժամկետը, երբ 1964 թվականին և դրանից հետո ծնված անձինք, կուտակային համակարգին կամավոր միանալու պարագայում, պետության կողմից կստանան 100 տոկոս համաֆինանսավորւմ իրենց կուտակային հատկացումներին:
Այսպիսով` պետությունը կկրկնապատկի 1964 թվականին և դրանից հետո ծնված անձանց կուտակային խնայողությունները` եթե նրանք մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանան կուտակային բաղադրիչին:
Ընդ որում` այս անձինք կենսաթոշակային տարիքում կենսաթոշակ կստանան միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47