ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ծրագրում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ դեկտեմբերի 1-ին, խորհրդարանական լսումներ կազմակերպել փաստաթուղթը հանրայնացնելու նպատակով:
«Մեր լսումներն ունենալու են բովանդակային կարևորություն և վստահ եմ, որ այդ փաստաթղթի հանրայնացման օրակարգը առաջին լսումներով չի սահմանափակվելու», - այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ փաստաթուղթը ստորագրվելուց հետո ներկայացվելու է Սահմանադրական դատարան, այնուհետև՝ Ազգային ժողով հաստատման:
ԱԺ պատգամավորը այսօր կայացած նիստում առաջարկեց դեկտեմբերի 1-ին կայանալիք լսումներին հրավիրել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին, փորձագիտական և հասարակական սեկտորի ներկայացուցիչների:
Աշոտյանը նաև նախընտրելի համարեց, որ այդ թեմայով լսումները անցկացվեն ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ:
Աշոտյանն ասաց, որ հայկական կողմը ակնկալում է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովում Հայաստան-Եմ փաստաթուղթը կստորագրվի:
«Մենք դրական սպասումներ ունենք: Հայաստանը ելնում է այն հանգամանքից, որ նոյեմբերի 24-ին փաստաթուղթը ստորագրվելու է: ԱԳՆ աշխատակազմը, Բրյուսելում ՀՀ դեսպանատունը շարունակում են աշխատանքները: Չեմ ուզում քննարկել սցենար Բ-ն: Կարծում եմ՝ խորհրդարանական լսումների չեղարկման որոշման կարիք չի լինի», - նկատեց իշխանական խմբակցության ներկայացուցիչը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ամբողջ կազմը հավանություն տվեց լսումների անցկացումը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02