Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ Արենիում բնակիչների բողոքի ակցիային, երբ նրանք երեխաներին դպրոցից տուն էին տարել՝ պահանջելով, որ Արենի համայնքի ղեկավարը լինի Արենիից:
Բացի այդ, նրանք պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը` նրան մեղադրելով, որ դպրոցում զբաղվել է քաղաքականությամբ:
Մարզպետն ասաց, որ ներկայում ակցիան չի շարունակվում և պարզապես հետընտրական կրքեր էին բորբոքվել:
«Իրենք իրենց համայնքի ղեկավարին շատ սիրում, հարգում են և ձայնը տվել էին նրան, բայց իրենց համայնքի ղեկավարը չանցավ»,-ասաց նա:
Հարություն Սարգսյանը նշեց, որ բնակիչների հետ քննարկել է հարցը և քանի որ իրենց պահանջն օրենքից դուրս էր, մարդիկ հասկացել են, որ որևէ մեկը որևէ բան առայժմ չի կարող անել:
Նա նշեց, որ Արենի համայնքի ղեկավարը շատ լավ ղեկավար էր, լավ երիտասարդ է:
«Իրենք վստահ էին, որ իրենց համայնքի ղեկավարը կդառնա խոշորացված համայնքի ղեկավար: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը խելացի, համեստ հանգիստ ժողովուրդ է, և կանցնեն բնականոն գործունեության»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դպրոցի տնօրենին ուղղված մեղադրանքներին, որ վերջինս դպրոցում քաղաքականությամբ է զբաղվել և պահանջում էին նրա հրաժարականը, մարզպետն ասաց, որ ներկայումս տնօրենն արձակուրդի մեջ է:
«Դպրոցի տնօրենի վերադառնալուց հետո պայմանավորվել ենք իրար հետ քննարկել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե համայնքի խոշորացման ծրագրին գյուղացիները դեմ են, Հարություն Սարգսյանն ասաց, որ այդ փորձը արդեն կա Վայքի տարածաշրջանում:
«Գնացեք, խոշորացված համայնքում տեսեք, որ բոլորը գոհ են, քանի որ ծրագրեր են իրականացնում»,-ասաց նա և նշեց, որ եթե մարդիկ դեմ էին, կարող էին վարչատարածքների բաժանման ժամանակ ներկայացնել իրենց առաջարկները:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02