Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ Եվրամիությունը որոշակի փոփոխություններ կմտցնի Թուրքիային՝ որպես ԵՄ անդամակցության հավակնող երկիր տրամադրվող ֆինանսական օգնության համակարգում, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Յունկերը, մասնավորապես, նշել է, որ այսուհետ օգնության բյուջեի մեջ տեղ կգտնեն որոշակի կրճատումներ, բացի այդ՝ ԵՄ-ն այսուհետ գումարներ կներդնի միայն արդարադատության համակարգի և ոչ կառավարական կազմակերպությունների համար:
Եվրոպացի պաշտոնյան նաև հիշեցրել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում մինչ օրս որևէ առաջխաղացում չի գրանցվել, թեև իրենք ցանկանում են, որ Թուրքիան «կրկին Եվրոպա» դառնա:
Ավելի վաղ Յունկերը հայտարարել էր, որ մոտ ապագայում Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալն անհնար է և որ Թուրքիայի իշխանությունները պետք է վերջ տան իրենց ագրեսիվ հռետորաբանությանը:
Նա նաև շեշտել էր, որ ԵՄ-ն պետք է շարունակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին դեռ խոսք լինել չի կարող, իսկ եթե Թուրքիայի իշխանություններն ընդունեն մահապատժի մասին օրենքի վերականգնման որոշում՝ ԵՄ-ն վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02