ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Հարրի Քամիանը նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատում է իր խիստ աջակցությունը Շոֆերի աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության կայքում:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը կարևոր ազդանշան է, որ կողմերը պատրաստ են բարեխղճորեն ներգրավվել բանակցություններում:
«Մենք ուրախ ենք, որ նախագահները համաձայնել են հրատապ քայլեր ձեռնարկել՝ շփման գծի երկայնքով լարվածության թուլացման համար, ու մենք կողմերին խրախուսում ենք օգտագործել այս դրական պահն ու զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից: Մենք վերահաստատում ենք մեր կոչը կողմերին՝ իրականացնել 2016թ.-ի մայիսին ու հունիսին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված քայլերը. ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգը, որը, հույս ունենք, ի վերջո կարտացոլվի ԵԱՀԿ 2018թ.-ի բյուջեում: ԱՄՆ-ը նաև կողմերին կոչ է անում աշխատել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկի վրա»,-ասել է Հարրի Քամիանը:
Քամիանը կարևորել է տեղում դեսպան Անջեյ Կասպրշիկի կողմից իրավիճակի գնահատումը, որը «համեմատաբար կայուն է, սակայն լարված ու որ նույնիսկ հրադադարի փոքրիկ խախտումը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից»:
Նշվել է, որ ԱՄՆ-ը նաև աջակցում է հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման քայլերին, որոնք կարող են նպաստել անվտանգության իրավիճակի կայունացմանը ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար:
Վերջում, Հարրի Քամիանը նշել է, որ կիսում են կողմերի հիասթափությունը, որ այս հակամարտությունը չափազանց երկար է տևում, ու որ ստատուս-քվոն անընդունելի է:
«Միևնույն ժամանակ, մենք բոլորս համաձայն ենք, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքին՝ հակամարտությանը երկարատև ու խաղաղ լուծում գտնելու համար՝ հիմնված մասնակից պետությունների կողմից ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքի վրա, ինչպես ամրագրված է Հելսինկիի եզրափակիչ ակտում»,-ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02