Եվրոպայում վերջին շաբաթների ընթացքում հայտնված ռադիոակտիվ ամպը ցույց է տալիս, որ Ռուսաստանի կամ Ղազախստանի միջուկային օբյեկտներից մեկում սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում հնարավոր է վթար է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի միջուկային և ռադիացիոն անվտանգության ինստիտուտը (IRSN), հաղորդում է Reuters գործակալությունը:
IRSN-ը ենթադրում է, որ արտահոսքը կարող է տեղի ունեցած լինել միջուկային վառելիքի վերամշակման օբյեկտում կամ միջուկային բժշկությամբ զբաղվող կենտրոնում՝ բացառելով միջուկային ռեակտորում վթարի հավանականությունը:
Ինստիտուտը, որը Ֆրանսիայի միջուկային անվտանգության գործակալության տեխնիկական ստորաբաժանումն է, հայտնել է, որ չի կարող հստակ որոշել ռադիոակտիվ նյութի արտահոսքի վայրը, բայց, հիմնվելով եղանակային պայմանների վրա, ենթադրում է, որ այն հավանաբար տեղի է ունեցել Ուրալյան լեռներից հարավ ընկած հատվածում: Դա կարող է նշանակել, որ արտահոսքը տեղի է ունեցել Ռուսաստանում կամ Ղազախստանում, նշել են IRSN-ի աշխատակիցները:
«Ռուսաստանի իշխանությունները նշել են, որ տեղյակ չեն իրենց տարածքում տեղի ունեցած վթարի մասին»,- հայտնել է IRSN-ի տնօրեն Ժան-Մարկ Պերեսը: Նա հավելել է, որ ինստիտուտը դեռ չի կապվել Ղազախստանի իշխանությունների հետ:
Reuters-ին չի հաջողվել անմիջապես կապ հաստատել Ղազախստանի իշխանությունների հետ:
Պերեսը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում IRSN-ն և մի քանի այլ եվրոպական ինստիտուտներ գրանցել են ռադիոակտիվ իզոտոպ ռութենիում 106-ի բարձր մակարդակ:
IRSN-ի գնահատականով՝ լուրջ արտահոսք է տեղի ունեցել, և եթե այդ մասշտաբի վթար տեղի ունենար Ֆրանսիայում, անհրաժեշտ կլիներ մարդկանց տարհանում՝ դեպքի վայրից մի քանի կիլոմետր շառավղով:
IRSN-ն հայտնել է, որ Եվրոպայում օդում գրանցված ռութենիում 106-ի խտությունը վտանգ չի ներկայացրել մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02