Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված նամակում տեղեկացրել է, որ Թուրքիան այլևս չի ցանկանում հանդիսանալ կառույցի գլխավոր դոնորներից մեկը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ սա Թուրքիայի պատասխանն է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից կրկին մոնիթորինգի տակ առնվելուն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017 թվականին ԵԽ-ի 455 մլն եվրոյանոց բյուջեին 33.8 մլն-ը փոխանցած Թուրքիան զգալիորեն կնվազեցնի անդամավճարը:
ԵԽ գլխավոր քարտուղարն արդեն հաստատել է Թուրքիայի՝ մեծ դոնորի կարգավիճակից սովորական դոնորի կարգավիճակ ստանձնելու մտադրությունը:
Յագլանդը նշել է նաև, որ Թուրքիայի դիմումը ԵԽ-ի հանդեպ ստանձնած պարտականություններից հրաժարվելու կամ դրանք մասամբ կատարելու ազդանշան չի պարունակում: Յագլանդն ավելացրել է նաև, որ ԵԽ և հատկապես ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) կարիք ունեն ամեն տեսակի ֆինանսական աջակցություն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին քվեարկության արդյունքում որոշում էր կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը: Առաջարկին կողմ էին քվեարկել ԵԽԽՎ տարբեր երկրների 113 պատվիրակ, դեմ` 45-ը, ձեռնպահ` 12-ը: Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի է ենթարկվել 1996-2004թթ.:
ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ-ն մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02