Աշխարհի տարբեր անկյուններում անշարժ գույքի վարձակալության համար նախատեսված Airbnb ամերիկյան առցանց ծառայության ամենահաջողակ «տանտերը» մեկ տարում ավելի քան 13 միլիոն եվրո է աշխատել կայքի միջոցով վարձակալության տալով Լոնդոնում գտնվող 881 սեփականություն, հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հետազոտության տվյալները:
Մինչ դա անհատի կողմից վաստակած ամենամեծ գումարն է, ամենաշատ եկամուտ բերող տարածք է հայտարարվել Բալի կղզին, որտեղ միջին եկամուտը կազմում է տարեկան ավելի քան 35 հազար եվրո:
AirDNA-ի վերլուծաբանների համաձայն՝ Լոնդոնից հետո, ամենաշատ վաստակող անշարժ գույքի սեփականատերերը գտնվում են Քեյփթաունում, Փարիզում, Հավանայում, Սիդնեյում, Բարսելոնայում, Մադրիդում և Մելբուրնում:
Ինչպես նշել է AirDNA-ի գլխավոր տնօրեն Սքոթ Շեֆորդը, Airbnb-ն «այլևս պարզապես համայնք չէ անհատների համար, որոնք վարձակալության են հանձնում իրենց սեփական տարածքը»: Նա նշել է, որ այժմ դիտվում է ավանդական անշարժ գույքի ընկերությունների թվի աճ, որոնք հարյուրավոր հայտարարություններ են տեղադրում կայքում և կառավարում իրենց հաճախորդների տների վարձակալությունը: Aribnb-ն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ իր օգտատերերի մեծ մասը շարունակում են մնալ անհատները:
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02