Քրիստոնեական դոգման մեզ սովորեցնում է, որ Աստված մարդուն արու և էգ ստեղծեց: Ավելին՝ այն արուներին պատգամում է չիգանալ և էգերին՝ չարուանալ, սոդոմական մեղքն ամենածանրերից մեկը դիտարկելով: Սակայն, այս աշխարհայացքն իր քաղաքակրթության հիմքում դրած Եվրոպան, հատկապես վերջին տասնամյակներում խնդիրը մարդու իրավունքների համատեքստում դիտարկելով, եկել է այն եզրակացության, որ կամ ի սկզբանե է արարչագործության պլաններում «սեռերի տարբերակման հետ կապված սխալ սպրդել», կամ, եթե նույնիսկ մարդն ինքն է իր ազատ կամքով ընդվզել, անհրաժեշտություն է առաջացել դրան որևէ անուն տալ և «սրբագրել» արարչագործությունը վերջապես: Այլ կերպ ասած՝ պաշտոնապես ընդունել երրորդ–անորոշ սեռի գոյության փաստը:
Այսպիսով, երկար–բարակ դեբատներից հետո, Գերմանիայի սահմանադրական դատարանը պաշտոնապես ճանաչեց մարդկային ինտերսեքսուալությանը երրորդ սեռի տեսքով, ինչը բազմաթիվ փորձագետների ու ակտիվիստների կողմից գնահատվում է որպես հեղափոխական–նորարարական քայլ: Հատկապես վերջիններս իրենց երախտագիտությունն են հայտնել Սահմանադրական դատարանին՝ ընդգծելով, որ վերջապես ազատվել են հնարավոր երկու կենսաբանական սեռերն ընտրելու հանրային դիկտատից և այժմ ազատ են օրինական կարգով ոչ կին–ոչ տղամարդ, այսինքն՝ մի երրորդ սեռ ընտրել իրենց համար, որպես սեռական պատկանելության ցուցիչ:
Ինչպես կընթանա այս նոր գենդերային սոցիալիզացիան, ինչ տեսք կընդունեն իրավահարաբերությունները, սոցիալական դերակատարումներն ինչպես կբաշխվեն և ընդհանրապես՝ ինչպես կկազմակերպվի այս նոր կյանքը, դժվար է ասել, որովհետև ներկայումս ամեն ինչ այնպիսի «լողացող օբյեկտների» ու հասկացությունների մակարդակում է ներկայանում, որ քննարկվում է նույնիսկ նորածնի համար կոնկրետ սեռ չտարբերակելու և այն մարդու գիտակից և ազատ կամքին թողնելու տարբերակը (հետաքրքիր է՝ իսկ անունների ընտրությա՞ն դեպքում ինչ են անելու…):
Հստակ է միայն այն, որ գոնե Գերմանիան, փաստորեն, ջախջախել է բոլոր այն մտակաղապարները, որ առնչվում ու ելնում են մեր արքետիպային բինարությունից, և այժմ առաջ է գնալու մի քարքարոտ ճանապարհով, որում բազմաթիվ խնդիրներ են ծագելու ոչ միայն իր իսկ երկրում, այլև աշխարհի մնացած կետերում, որտեղ կանանց ու տղամարդկանց սեռային բաժանումը դեռևս կարևոր գործոն է սոցիալական դերակատարման և դրանից բխող համապատասխան իրավունքների համար…
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02