«ԴիջիԹեք» ամենամյա բիզնես ֆորումը կարևոր հարթակ է տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր ներդրումային ու գործարար հնարավորությունների հայտնագործման, համագործակցության խթանման ու փորձի փոխանակման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9-րդ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հիշեցրեց, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից է, և վերջին տարիներին ոլորտի տարեկան միջինը աճը կազմել է 20-25 տոկոս: Նրա խոսքով` այս ոլորտի մասնագետները տնտեսության մեջ ստեղծում են բարձր ավելացված արժեք, և Հայաստանը մրցունակ դարձնում համաշխարհային շուկայում: «ՀՀ կառավարությունը ոլորտի մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ՏՏ էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ կադրերի պատրաստմանն ու կարողությունների հզորացմանը, ձեռներեցության խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը»,-ասաց վարչապետը:
Խոսելով 2015 թվականին ընդունված օրենսդրական փաթեթի մասին, որով ոլորտի նորաստեղծ ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ` Հովիկ Աբրահամյանն ուրախությամբ փաստեց, որ մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել է 111 ընկերություն, որոնցից 88-ը ստացել են հարկային արտոնությունների հավաստագրեր` ստեղծելով ավելի քան 470 աշխատատեղ: «Կարևորում ենք, որ այս ոլորտում գործող հայկական ընկերությունները նախկին արտապատկերումով զբաղվողից վերածվել են հետազոտություններ ու մշակումներ իրականացնող և բարձր ինժեներական բարդ լուծումներ արտադրող կազմակերպությունների, որոնց թողարկած մրցունակ արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում»,-հավելեց ՀՀ գործադիրի ղեկավարը:
Նա շեշտեց, որ կառավարությունը ամեն պահ հետամուտ է լինելու ոլորտի զարգացմանը, ինչը կտանի ՀՀ-ի ու Արցախի բարգավաճմանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը կարևորեց տարեցտարի ՏՏ ոլորտի կայուն տնտեսական աճը` հույս հայտնելով, որ ոլորտի լուծումները կկիրառվեն ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի` որպես արտահանող երկրի ուրույն տեղը կվաստակեն համաշխարհային ՏՏ քարտեզի վրա: «Այլ ոլորտների համար շատ լուծումներ ունենք, պետք է գնալով մեր լուծումները շատանան, և դա նպաստի այլ ոլորտների զարգացմանը: «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը մեր ընկերություններին հնարավորություն է ընձեռում ցույց տալ ու քննարկել այդ լուծումները այլ ոլորտների ներկայացուցիչների հետ»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:
Իններորդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի օրակարգում տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրներն են: Այն անցկացվում է հունիսի 17-18-ին:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02