Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը կապված է սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ. «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Քննարկումը վերաբերում էր էլեկտրաէներգիայի սակագնի 2,58 դրամով նվազմանը, թե ինչ ազդեցություն է ունենալու այն տնտեսության վրա:
Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ նախորդ տարի, օրինակ, սակագինը բարձրացրին 15 տոկոսով, հիմա իջեցնում են 5-ով: Նա նշեց, որ այս սակագնով տնտեսությունում միայն 8 միլիարդի տնտեսում է լինելու։
«Տնտեսության վրա համարյա ազդեցություն չի ունենա, մեր՝ հասարակ քաղաքացիներիս վրա ընդհանրապես ազդեցություն չի ունենա՝ չեզոք կամ շատ աննշան»,- ասաց նա:
Քննարկման մասնակից Վիլեն Խաչատրյանն էլ նկատեց, որ կառավարությունը շատ ճիշտ ժամանակ է ընտրել գազի գնի իջեցման համար։
«Որովհետև համաշխարհային տնտեսության մեջ միտում կա նավթի գնի բարձրացման, այս միտումը պատահական է ստացվել, բայց դրական ինչ-որ բան շահեցինք»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ հոսանքի գնի այս չափով նվազումը որոշ օգուտներ կտա տնային տնտեսություններին, բայց էական ազդեցություն չի ունենա դրանց կյանքի բարեկեցության բարձրացման վրա. «Իսկ արդյունաբերական ոլորտում շատ ավելի պետք է հետաքրքրված լինեն սակագնի նվազեցումով, որովհետև դա բարձրացնում է դաշտում մրցակցությունը»:
Վիլեն Խաչատրյանին զարմացնում է, թե ինչո՞ւ սակագինը վերանայելիս չեն խոսել տարվա ջրառատության մասին: Նա չի բացառում, որ ներդրումային ծրագրով նախատեսված գումարը կծախսվի ոլորտը բարեկարգելու համար:
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն էլ տարօրինակ համարեց, որ սակագնի իջեցման ծրագիրը ներկայացրել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այլ ոչ թե ներդրումներ առաջարկողը: Նա նշեց, որ հնարավոր է սակագինը քիչ է իջեցվել, քանի որ գումար է տնտեսվում Ատոմակայանին «երկրորդ շունչ» հաղորդելու համար:

20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47