Հարկային նոր օրենսգիրքն առաջացրել է բիզնես շրջանակների դժգոհությունը: Այսօր գործող բիզնես ասոցիացիաները՝ ի դեմս Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Հայաստանի բանկերի միության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Հայաստանի շինարարների միության, Եվրոպական բիզնես ասոցիացիայի, հայտնեցին իրենց անհամաձայնությունը Կառավարության կողմից ներկայացված նոր Հարկային օրենսգրքի շուրջ, որն, ի դեպ, առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:
Բանախոսները հույս հայտնեցին, որ մինչև երկրորդ ընթերցմամբ փաստաթղթի քննարկումը իրենց մտահոգությունները՝ օրենսգրքի դրույթների վերաբերյալ, կքննարկվեն կառավարության կողմից ու կներկայացվեն խորհրդարանին:
Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը, Կառավարության հետ նախկինում իրենք քննարկել են Հարկային նոր օրենսգիրքը՝ դրա մշակման փուլում, հայեցակարգում կետեր ընդգրկել, բայց ԱԺ ներկայացվեց օրենսգրքի կիսաավարտ տարբերակը, որը, նրա խոսքով, հակասում էր հայեցակարգային այն կետերին, որոնք բարձրացվել էին բիզնես ներկայացուցիչների կողմից:
Ջրբաշյանը նշեց, որ Հարկային օրենսգիրքը պետք է ուղղված լինի արտահանման խթանմանը, մրցունակ՝ Եվրասիական տնտեսական համակարգի ներքո, ապահովի երկարատև ու կայուն տնտեսական աճի խթանմանը, օտարերկրյա ներդրումների խթանմանը, ազգային տնտեսության արդիականացմանը, վերազինմանը, բայց ներկայացված փաստաթուղթը չի արտացոլում նշյալ կետերը:
«Մենք նամակով դիմեցինք վարչապետին, առաջարկեցինք չներկայացնել ԱԺ, ներկայացնելու դեպքում՝ հետ կանչել, նորից քննարկել, քանի որ ներկայացվածը համաձայնեցված չէր մեզ հետ: Դրանից հետո եղավ վարչապետի հետ քննարկում, 2.5 ժամ տևեց, հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խումբ, որ քննարկենք, բայց ներկայացվեց ԱԺ»,- նշեց նա:
Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ Հարկային նոր օրենսգրքում կան մի շարք խնդիրներ, լուրջ խնդիրներ, որոնք հանրային լսումների միջոցով պետք է լուծվեն:
Հարցին, թե ստացվում է, որ վարչապետը խաբե՞լ է ձեզ, խոստացել է, որ կքննարկի օրենսգիրքը ձեզ հետ, բայց ներկայացրել է ԱԺ առանց ձեր համաձայնության, Ջրբաշյանն ասաց, թե կար խնդիր բանակցային գործընթացով դիրքեր ամրապնդելու՝ մինչև բարեփոխումների անցկացումը:
«Նպատակ կար առաջին ընթերցմամբ փաստաթուղթը ընդունել տալ, ինչը նշանակում է, որ պիտի ընդունվի, դրանից հետո այդ կետից հետո բանակցություններ սկսել: Հնարավոր է, որ եղել է զուտ ժամանակային սկզբունքով, ծանրաբեռնվածությունից ելնելով և այլն: Իսկ խաբել բառը սխալ է այս դեպքում կիրառելու համար»,- նշեց Տիգրան Ջրբաշյանը։
Նա նաև վստահեցրեց, որ թեև ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է փաստաթուղթը, խորհրդարանականները, այդ թվում՝ կողմ քվեարկած մեծամասնությունը, ունի լուրջ մտահոգություններ նախագծի վերաբերյալ: «Առաջ չենք կարողանա շարժվել, եթե սկզբունքային հարցերին պատասխան չտրվի»,- նշեց նա:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47