Զինապարտության օրենքի դեմ բողոքող ուսանողների խմբակն այսօր ցույց էր անում Ազգային ժողովի առաջ: Իրենց իրավունքն է. կարող են բողոքել՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Բայց մյուս քաղաքացիներն էլ Բաղրամյան պողոտայով երթևեկելու իրավունք ունեն, չէ՞: Եվ ոստիկանությունը,որը ապահովում էր ցույցի անվտանգությունը, պարտավոր էր նաև մյուսների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքն ապահովել: Պարտավոր էր և ապահովեց. առանց բռնության, առանց ուժի կիրառման ու հատուկ միջոցների:
Ցույցն իր ընթացքով գնաց, պողոտան շարունակեց ապրել իր կյանքով: Բայց սոցցանցերի որոշ օգտատերերի ու շա՛տ պատկառելի <<Ազատություն>> ռադիոկայանի սրտով չեն, երևի, ոստիկանության պրոֆեսիոնալիզմն ու հանդուրժողականությունը: Աչքերը փակելու-բերանը բացելու սովոր օգտատերերն անմիջապես վայնասուն բարձրացրին, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչը հասավ այն աբսուրդին, որ իրավիճակ հորինելով՝ սկսեց ուղիղ եթեր գնացող իր իսկ տեսապատկերին հակասել: Բարեկամնե՜ր, չե՞ք հասկանում, որ ձեր ռադիոն այսօր նաև… հեռուստատեսություն է, ու ձեր <<բռնությո՛ւն… բռնի ուժի գործադրո՛ւմ… ոստիկանը հարվածե՛ց…>> ճիչերը ուղղակի ծիծաղելի են ձեր իսկ ցուցադրածի ֆոնին: Ցավալի է, որ <<Ազատությունը>>, արդեն որերորդ անգամ, փաստը ներկայացնելու իր մասնագիտական պարտականության փոխարեն, վիրտուալ իրականություն է հորինում: Հասկանալի է՝ ոստիկանության հստակ գործողությունները այլընտրանք չեն թողնում, սենսացիայի կարոտ են մարդիկ, այդ դեպքում խորհուրդ ենք տալիս մեկնաբանեն, թե կայացած դեմոկրատիայի երկրների ոստիկաններն ինչպես են վարվում իրենց ցուցարարների հետ (ամեն օր տեսնում ենք) ու սրտաճմլիկ աղաղակներն ա՜յդ պատկերների վրա տեղադրեն. իսկը տեղին կլինի: Ինչպես տեղին կլինի վերջապես հասկանալ, որ բացառապես սերիալասեր տնային տնտեսուհիներին հուզող սոցցանցային վայնասունն ու իրականության լրատվամիջոցային կեղծակերպումը չեն կարող փոխել
ոստիկանության սկզբունքներն ու հանրության խելամիտ մասի վերաբերմունքը իրավապահների հանդեպ:
Ոստիկանությունը շարունակելու է գործել բացառապես օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում: Ոստիկանության համար օրե՜նքն է գերակայություն ու հավասար են բոլո՜ր
քաղաքացիների իրավունքները: Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի և բոլորի՜ անվտանգության ապահովումն է: Իսկ կեղծարարներին խորհուրդ ենք տալիս սթափվել վերջապես ու հասկանալ, որ ոչ մեկին թույլ չի տրվելու ցնցել այս տունը, որի տերը Ժողովուրդն է:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02