ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն իրեն համարում է ժողովրդին ատողներից մեկը.«Հարգելի գործընկերներ, երեկվա ելույթներից ես հասկացա, որ կան ժողովրդին շատ սիրողներ և կան ժողովրդին ատողներ: ժողովրդին ատողներից մեկն էլ ես եմ»,-այսօր ԱԺ-ում 2018 թ բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Հակոբյանը: Սակայն սա ՀՀԿ-ական պատգամավորի միակ բացահայտումը չէր: Վերջինս շարունակեց իր ելույթը՝ նշելով. «Իմ գործընկերներն այստեղ նշեցին, որ թոշակները չեն բարձրացել, նպաստները չեն բարձրացել, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել: Այո՛, դա էդպես է, բայց դա ցուցիչ չէ: Միջազգային կազմակերպությունները չեն վերլուծում աշխատավարձը բա՞րձր է, թե՝ ոչ: Նրանք վեր են լուծում՝ ինչքա՞ն է աղքատությունը: Մեր երկրում աղքատությունը կազմում է 30 տոկոս, և մեզ այսօր դրա հաղթահարման համար պետք է 120 միլիարդ փող, որը մենք պետք է հասցնենք այդ աղքատ շերտին, որպեսզի աղքատությունը վերանա»,-ասաց պատգամավորը:
Վերջինս, սակայն, նշեց, որ, ըստ տարբեր հաշվարկների, Հայաստան մտնում է տարեկան 500 միլիարդ դրամ և հարց է առաջանում, այդ ինչո՞ւ այդ 30 տոկոսանոց աղքատությունը չի վերանում:
Ու հենց այստեղ է, որ ՀՀԿ-ական պատգամավորն անում է երկրորդ կարևոր բացահայտումը՝ գործընկեր պատգամավորներին նեկայացնելով աղքատության պատճառները. «Պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ կառուցվածքը: Սա համար մեկ խնդիրն է: Դրա համար՝ ցավալի է, այո՛, որ կրճատվում է աշխատատեղ: Բայց էդ ու՞մ գումարի հաշվին պետք է 50 աշխատողի փոխարեն 55 աշխատող այդ գործն անի: Էդ ո՞ւմ գումարի հաշվին պետք է աշխատեն, հետևաբար, ինչքան քիչ աշխատող՝ այնքան լավ»,-ասաց Հակոբ Հակոբյանը՝ ներկաներին հիշեցնելով, որ տնտեսական աճը երևում է ոչ թե հասարակ ժողովրդի կաշվի, այլ՝ ՀՀ բարելավված ճանապարհների վրա:
Ըստ էության, սա էլ կարելի է համարել Հակոբյանի հերթական բացահայտումը...
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02