Հավատը միշտ վերջում է կորչում. համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Համախմբում կուսակցության նորընտիր նախագահ Վարդան Օսկանյանը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե հավատում է, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխության հասնեն: Օսկանյանը հավատացրեց՝ ամեն ինչին են պատրաստ, նաև հետընտրական պայքարի դուրս գալու:
Հարցին, թե մտավախություն չկա, որ նախկինում իր դեմ եղած քրեական գործը, որը կարճվել էր կուսակցության հիմնումից հետո, որևէ դրվագով առաջ կգա, Վարդան Օսկանյանը պատասխանեց, թե չի կարող ասել առաջ կգա, թե ոչ, բայց մտահոգություն չունի:
Օսկանյանը ևս մեկ անգամ հավատացրեց, որ այս կուսակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կուսակցության հետ որևէ առնչություն չունի: Իսկ այն խոսակցությունները, թե Սամվել Բաբայանը հատուկ է եկել իր կուսակցությանն անդամակցելու համար, նշեց, թե ինքը նման բանից տեղյակ չէ և Բաբայանի հետ չի էլ խոսել:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, թե նա խոսում էր հեռուստաընեկրությունների ազատության մասին, այն դեպքում, երբ «Ա1 պլյուս» հեռուստաընկերությունը փակվել է հենց իր օրոք:
«Նախկինում, եթե սխալներ եղել են, դա չի նշանակում, որ հավերժ, 100 տարի էլ կրկնելու ենք, գիտեք, խոսքը նրա մասին է, թե ուզում եք այս երկիրն առաջ գնա, կամ տեղում դոփի, ուրեմն ինչ-որ նախկինում վատ է եղել, ուրեմն, արդարացվում է»,-ասաց նա և հավելեց, որ, եթե գան իշխանության, իհարկե, նման բան բացառվում է:
Հարցին, թե միայնակ են գնալու ընտրությունների, թե դաշինքներ գուցե լինեն, նախկին ԱԳ նախարարը պատասխանեց, թե ժամանակը ցույց կտա:
Իսկ թե նկատում է, որ իշխանությունները զիջումների են գնում, ինչպես «4+4+4»-ի դեպքում է, Օսկանյանը նշեց, թե տեղյակ չէ ձեռք բերված համաձայնությունից և ավելացրեց, թե այն քայլերը, որոնց շնորհիվ Ընտրական օրենսգիրքն ավելի լավն է դառնում, ողջունելի է:
Հարցին, թե ինչ հարաբերություն ունի նախկին ԲՀԿ-ակների և մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանի հետ, ասաց որ շատ լավ են:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47