Ազգային ժողովում 2018թ. պետական բյուջեի քննարկմանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ասաց, որ ներկայացված փաստաթուղթը բխում է կուսակցության ծրագրերից ու մոտեցումներից՝ շեշտելով, որ այն հնարավորի արվեստ է և կազմվել է մեր պետության առանձնահատկություններից ելնելով:
Հերմինե Նաղդալյանը նշեց, թե Հայաստանը, լինելով բաց և փոքր տնտեսությամբ երկիր, արագ է արձագանքում տնտեսական գլոբալ ռիսկերին, ինչը մտահոգիչ է: «Այդուհանդերձ, ներկայացվել է արտաքին աշխարհի ազդակներից բխող բյուջե, որը կանխատեսում է հարկեր-ՀՆԱ 4,5% ցուցանիշի աճ, հարկային եկամուտի աճ, ստվերի կրճատման և կոռուպցիայի պայքարի դեմ հաշվին»,-ասաց նա:
Հերմինե Նաղդալյանը ներկայացված բյուջեն որակեց որպես աշխատելու բյուջե: Ըստ նրա՝ բյուջեն կազմելիս մշտապես ունեցել են սոցիալական ուղղվածություն, նույնիսկ ամենածանր ճգնաժամային տարիներին, այն դեպքում, երբ աշխարհի շատ հզոր երկրներ կրճատել են սոցիալական ծրագրերը:
«Մենք այդ տարիներին նույնպես չենք արել և այս բյուջեն ևս այդպիսն է՝ պահպանում է սոցիալական ուղղվածությունը»,- ասաց նա և հավելեց, թե կենսական խնդիրներ է լուծելու, նախևառաջ անվտանգության և կենսական մակարդակի բարձրացման, աղքատության կրճատման ու աշխատատեղերի ստեղծման խնդիր է լուծում:
«Հայաստանի Հանրապետության ապագան իրական հատվածի զարգացման մեջ է և կառավարության այդ պնդումը վստահ եմ, որ հիմքեր ունի և այն հաստատումն է, որ 2018-ին կունենանք տնտեսական գործարար և ներդումային միջավայրի համար արդար, հավասար և մրցակցային դաշտ և ոչ թե մեկ մոլի համար»,-ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02