Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջան իր այցի ընթացքում կքննարկի երկկողմ հարաբերությունները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էՌուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ խոսելով Հայաստան և Ադրբեջան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցերի մասին:
Զախարովան հայտնել է, որ նոյեմբերի 20-ին Լավրովը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան, նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Հանդիպմանը սպասվում է կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է կովկասյան տարածաշրջանում և հավելել է, որ այս տարի երկրները նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ ռուս-ադրբեջանական համագործակցության հիմքում ընկած են ոչ միայն բարեկամության և փոխադարձ հարգանքի բազմամյա ավանդույթները, այլև տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ համընկնող և մոտ գտնվող դիրքորոշումները: Նա հավելել է, որ երկրների միջև քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակում է:
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ սերտ համագործակցությամբ շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին խաղաղ և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02