Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ներկա գտնվեց Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում գույքի հանձման արարողությանը:
Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ:
Անհրաժեշտ գույքի առաջին խմբաքանակով ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատին արդեն տրամադրվել էին «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակները:
Գույքի երկրորդ խմբաքանակը ներառել է երկուական «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակ, 5 «UAZ Patriot» մեքենա, մեկական մեքենաներ՝ նախատեսված ջրասույզների և սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, «OMEGA» շնչառական սարքեր, գեներատորներ, որոնողական սարքեր, 10.000 ծածկոցներ, 5000 ծալովի մահճակալներ:
Օրերս հումանիտար արձագանքման կենտրոնում փորձարկվել էին նաև 8 կվադրոցիկլները, որոնք Հայաստանին էին տրամադրվել նույն պայամանավորվածության շրջանակում, իսկ Ռուսաստանից ժամանած մասնագետներն ուսուցում էին կազմակերպել հայ գործընկերների համար՝ ծանոթացնելով կվադրոցիկլների կարողություններին և բնութագրին: Ամենագնաց կվադրոցիկլները նախատեսված են բարդ ռելիեֆային պայմաներում, ճահճուտներում, ձյունածածկ և դժվարանցանելի տեղանքներում փրկարարների և գույքի արագ տեղափոխման և արձագանքման համար:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի՝ ՀՀ կողմից համատնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը նշեց, որ կենտրոնի զինումը շարունակվում է, առաջիկայում տեխնիկայի և սարքավորումների նոր խմբաքանակը կհասնի կենտրոն՝ ներառելով ինչպես հրշեջ-փրկարարական տեխնիկա, այնպես էլ՝ համապատասխան հանդերձանք:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44