Ադրբեջանը հերթական անգամ պետական մակարդակով ոտնահարում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ խոչընդոտելով եվրոպական լրագրողների ազատ տեղաշարժին և խոսքի ազատությանը:
Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ նախօրեին տեղական մամուլում արված հայտարարության մասին է առ այն, որ մոլդովական TV7 հեռուստաընկերության լրագրող Լիուբա Մաքսիմը հեռացվել է աշխատանքից այս տարվա մայիսին Լեռնային Ղարաբաղի հանրապետության կատարած լրագրողական այցի և պատրաստած ռեպորտաժի համար:
Այս մասին հայտնում են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպությունից՝ նշելով, որ Ադրբեջանի համար նման պրակտիկան ոչ միայն սովորական է, այլև դարձել է մամուլում հպարտանալու առիթ:
«Դեպքի առնչությամբ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան հասարակական կազմակերպությունը իր խիստ մտահոգությունն է հայտնում՝ հորդորելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել: Միաժամանակ EuFoA-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել միջադեպի մասով որոշակի հանգամանքներ: Այսպես, Մոլդովական TV7 հեռուստաընկերության լրագրող Լիուբա Մաքսիմը հեռուստաընկերության օպերատորի հետ միասին ճամփորդել է ԼՂՀ EuFoA-ի հրավերով՝ հեռուստաընկերության ղեկավարությունից համաձայնություն ստանալով: EuFoA-ն իր մեդիա քաղաքականության և կանոնակարգերի համաձայն որևէ տեսակի ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չի ունեցել այցի ընթացքում հավաքվող և հետագայում խմբագրվող տեղեկատվության վրա: Ուստի մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը, կանխավ հաստատելով լրագրողական այցի վայրը և նպատակը՝ ազատում է աշխատանքից լրագրողին՝ գործարքի մեջ մտնելով Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ և կասկածի տակ դնելով Մոլդովայի մամուլի ազատության մակարդակը:
EuFoA-ն նկատում է, որ այս քայլով ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է կատարում սահմանափակել միջազգային հարթակներում Արցախի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման փորձերը, ինչպես նաև ջանում է վախ սերմանել մոլդովացի և արտասահմանյան լրագրողների շրջանում` բացառելով նրանց հետագա հնարավոր այցերը Արցախ: EuFoA-ն պատրասվում է այս միջադեպը ներկայացնել միջազգային բարձր հարթակներում և իրավապաշտպան կառույցներում՝ լրագրողի խախտված իրավունքները վերականգնելու և Ադրբեջանի հանցավոր ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով. ճիշտ այն ռեժիմի, որը թույլ է տալիս իրեն խախտել մարդու իրավունքները ու սահմանափակել հիմնարար ազատությունները այսպես հրապարակային ու այսքան ցինիզմով` այսպիսով ծաղր ու ծանակի ենթարկելով նաև Եվրոպական միությունն ու վերջիններիս սկզբունքներն առհասարակ»,-ասվում է հաղորդագրությունում:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02