Նոյեմբերի 17-ին ԱԺ-ն քննարկեց Քրեական օրենսգրքում կատարված լրացումների օրինագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք խոչընդոտում են բուժանձնակազմի պարտականությունների կատարմանը: Օրինագիծը ներկայացնելիս հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը պարզաբանեց, որ լրացումների նպատակը ոչ թե պատժամիջոցների խստացումն է, այլ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ընդգծված դիրքորոշման ամրագրումը: Նրա խոսքով՝ որպես բուժանձնակազմ նկատի ունեն ոչ միայն բժիշկներին, այլ նաեւ, օրինակ, շտապօգնության մեքենաների վարորդներին, բուժքույրերին, սանիտարներին:
Պատասխանելով «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին՝ սրանով բժիշկներն ավելի արտոնյալ դիրքերում չե՞ն հայտնվում մյուս մասնագիտությունների ներկայացուցիչների համեմատությամբ, Ավագյանը նշեց. «Իրականում հենց դրված էր բժիշկներին որպես առանձին սուբյեկտներ առանձնացնելու խնդիրը: Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ բուժանձնակազմն առանձին հոդվածներով պատասխանատվության է ենթարկվում այն դեպքերում, եթե մասնագիտական պարտականությունները կատարելիս նրանց մեղքով հիվանդները տուժում են: Այս դեպքում, եթե կա պատասխանատվության հասկացությունը, ապա պետք է լինի նաեւ իրավունքի հասկացությունը»: Նա հավելեց, որ նման օրենքներ կան նաեւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար: Օրինակ՝ քրեական պատասխանատվության առանձին հոդված է գործում լրատվամիջոցների, իշխանության ներկայացուցիչների, զինծառայողների եւ այլն գործունեությունը խոչընդոտելու համար:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03