ԱԳՆ-ից հայտնում են.
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է Պետրա Բայրին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը Ստրասբուրգ խորհրդանշական է, քանի որ համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի հետ՝ ընդգծելով ժողովրդավարական զարգացման ճանապարհին ԵԽ հետ ունեցած փոխգործակցության կարևորությունը։ «Հայաստանը ժողովրդավարություն է, և սա այլևս անդառնալի գործընթաց է, քանզի մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ չնայած զանազան մարտահրավերներին», - հավելել է նախարար Միրզոյանը։ Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարական փոխգործակցության կարևորությունը, ինչի վկայությունն է ԵԽԽՎ հարթակում ՀՀ պատվիրակության անդամների ակտիվ ներգրավվածությունը։ Արարատ Միրզոյանը և Պետրա Բայրը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ու ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացված և ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում ԵԽԽՎ կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար»։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02