Նոյեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կացուտոշիին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնական կառավարության կողմից այս տարի հաստատված «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ստեղծելու դրամաշնորհային հայտի շրջանակներում իրականացվող ծրագրի նախապատրաստական աշխատանքային հարցերը:
«Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը մեկնարկելու է 2018 թ.-ի մայիսին: Ծրագրի հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության և մեխանիզմների կիրառմամբ նպաստել երկրում աղետների ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է հիմնել և և տեխնիկապես հագեցնել ուսումնական կենտրոն, որտեղ աղետների մասին ուսանելու և տարատեսակ աղետների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին ծանոթանալու հնարավորություն կունենան հանրության բոլոր թիրախային խմբերը: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ աղետներն ու արտակարգ իրավիճակները լուսաբանելու ուղղությամբ վերապատրաստվելու հնարավորությունը:
Անդրադառնալով ծրագրի նպատակին՝ նախարար Տոնոյանն ընդգծել է տարատեսակ աղետների և դրանց ընթացքում անհրաժեշտ վարքականոնների մասին բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությունը՝ որպես երկրի դիմակայունության բարձրացման կարևոր բաղադրիչ:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02