ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը մեղադրել է եվրոպական երկրներին Լիբիայի հետ ձեռքբերված պայմանավորվածության վերաբերյալ նախազգուշացումներն արհամարհելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am -ը՝ ՄԱԿ-ը շեշտել է, որ Միջերկրական ծովը հատելու փորձ անող ներգաղթյալներին հայտնաբերելու և նրանց ձերբակալելու հարցում Լիբիայի իշխանություններին օգնելու Եվրամիության քաղաքականությունն «անմարդկային» է:
Հուսեյնը տեղեկացրել է, որ ըստ պայմանագրի ձերբակալված ներգաղթյալների թիվը կտրուկ աճել ու անցել է 20 000-ը: ՄԱԿ ներկայացուցիչները, որոնք այցելել են այդ կալանավայրերը, փաստել են մարդկանց հյուծված, տրավմա վերապրած լինելու և կանանց, տղամարդկանց ու երեխաների մեկ վայրում պահվելու մասին:
Թեմային հատուկ անդրադարձ կատարած CNN-ը նշում է, որ ԵՄ-ի և Լիբիայի նման որոշումը խթանում է այս երկրում մարդկանց ստրկավաճառության դեպքերի աճին:
Նիգերիացի ներգաղթյալներն այստեղ վաճառվում են միջինը 800 դոլարով և գովազդվում որպես «դաշտային աշխատանքի համար մեծ, ուժեղ երիտասարդներ»:
CNN-ի հետ զրուցած 21-ամյա նիգերիացի Վիկտորին, ով նույնպես վաճառվել է ստրկության, պատմել է, որ իրենց աշխատեցրել են առանց վարձատրության, շատ քիչ ուտելիք և ջուր տալով:
Նիգերիայի Էդո նահանգից Վիկտորին իր կուտակած գումարով Եվրոպա հասնելու համար իր կյանքից վատնել է շուրջ 1 տարի և 4 ամիս, սակայն կարողացել է հասնել մինչև Լիբիա, որտեղ ներգաղթյալները գոյատևում են սարսափելի պայմաններում:
«Երբ ներգաղթյալների մոտ եղած գումարն ավարտվում է, նրանք մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղվող հանցախմբերի կողմից վաճառվում են ստրկության, ներգաղթյալներին ասում են, որ այդպես աշխատելով նրանք կփակեն այն պարտքը, որը պետք է վճարեն հանցախմբին», - պատմել է Վիկտորին:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02