Արցախի դիրքերից մեկում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է: NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Հարությունյանի մայրը նշեց, որ նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 7-ին, սակայն, դատախազի բացակայության պատճառով այն կրկին հետաձգվել է: Տիկին Լյուդայի խոսքով, մինչեւ Ստեփանակերտ գնալն իրենց հավաստիացրել են, որ նիստը կայանալու է, սակայն, դատարան են հասել եւ այն հինգ րոպե անց հետաձգվել է: Տիկին Լյուդան նշեց նաեւ, որ քաղաքացիական հայց են ներկայացրել՝ Երեւանից Ստեփանակերտ հասնելու ճանապարհածախսի փոխհատուցման պահանջով:
Նշենք, որ այս գործով սկսվել է վիճաբանության փուլը, մեղադրողը պետք է ասի մեղադրական ճառը, սակայն, նիստը կրկին հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 27-ը:
Արցախի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք էր տվել գործով ամբաստանյալ Միքայել Զաքարյանը, որը նշել էր, թե Հովհաննեսի վրա ինքը չի կրակել, կրակողը եղել է ապրիլյան պատերազմում զոհված տղաներից մեկը: Հովհաննես Հարությունյանի մայրը՝ տիկին Լյուդան, ամբաստանյալի այս արարքը որակել էր «ստորություն»:
Ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը վիճաբանության մեջ է մտել համածառայակից Հովհաննես Հարությունյանի հետ եւ ինքնաձիգով հանկարծակի դիտավորությամբ մեկ անգամ կրակել վերջինի վրա եւ սպանել: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, եւ բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով: Միքայելը կալանավորված է, իսկ Սամվելի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Անի Չատինյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ փորձաքննության արդյունքներով ապացուցվում է, որ 19-ամյա զինծառայողին սպանելու մեջ մեղադրվող նրա ծառայակից 19-ամյա Միքայել Զաքարյանը մեղավոր է: Բացի այդ, փաստաբանի խոսքով, համալիր դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննությունների համաձայն Միքայել Զաքարյանը մեղսունակ է ճանաչվել:
Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ քաշքշոցի ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56