Տնտեսության հարցերով Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության թեկնածուների աջակցման ծրագրի շրջանակներում Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության չափի կրճատումն իրենց համար որևէ կարևորություն չի ներկայացնում և առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա Թուրքիայի տնտեսական վիճակի վրա: Այդ մասին գրում է Հյուրրիյեթ պարբերականը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի բյուջետային ծրագրի քննարկման ժամանակ եվրոպացի պաշտոնյաները որոշում են կայացրել 105 մլն եվրոյով նվազեցնել Անկարային հատկացվող դրամական միջոցների ծավալը Եվրահանձնաժողովի կազմած բյուջեի առաջին նախագծի համեմատ:
«Մեծ բան չէ, 108 մլրդ-ի մեջ 105 մլն-ից եք խոսում, լուրն ինքնին վատ ազդեցություն է թողնում, իհարկե, սակայն ինքն իրենով լուրջ ազդեցություն չունի», - ասել է փոխվարչապետը:
Թուրքական լրատվամիջոցները, սակայն, ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ սա ԵՄ կողմից Թուրքիայի դեմ քաղաքական նկատառումներով իրականացված առաջին տնտեսական պատժամիջոցն է:
Ամիսներ առաջ ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02