Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում գրանցված միջադեպի ընթացքում սահմանապահին դանակահարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Դանակահարելու մեջ կասկածվող Կ.Շ-ն ձերբակալվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Հարուցված քրեական գործի շրջանակներով որպես ձերբակալվել է կասկածյալ Կ.Շ.-ն: Վիճաբանության մասնակիցներից մեկը որոնվում է»,-ասաց հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ Tert.am-ին Դատախազությունից հայտնել էին, որ ըստ նախնական տվյալների՝ սահմանին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Կ. Շ.-ն մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել սահմանապահի մարմնի տարբեր մասերին։
Նշենք, որ Բագրատաշենի անցակետում վիճաբանության ժամանակ սահմանապահին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01