Այսօր՝ հունիսի 17-ին, 5328 դիմորդ քննություն է հանձնել «Մաթեմատիկա» առարկայից: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, քննական տոմսերում վրիպակներ, բովանդակության հետ կապված խնդիրներ չեն եղել: Սակայն դիմորդների մոտ հեռախոսներ ու ծածկագրեր են հայտնաբերվել: «Քննակենտրոններից մեկի ղեկավարն ասաց, որ դիմորդին հեռացրել են քննասենյակից, քանի որ մոտը հեռախոս են գտել: Նախապես տեղեկացրել էինք, որ հեռախոս հայտնաբերելու դեպքում դիմորդը կզրկվի նաև տվյալ քննության երկրորդ փուլին մասնակցելու հնարավորությունից»,- նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Սակայն, նրա խոսքով, զգալիորեն պակասել է հեռախոսներով ու ծածկագրերով քննության գնացողների թիվը. «Այս տարի մաթեմատիկայի ու ևս չորս առարկաների առաջադրանքներում փոփոխություն մտցվեց: Ճիշտ է, շտեմարաններից վերցվեցին առաջադրանքները, սակայն դրանց մեջ թվային տվյալները փոփոխվեցին: Դրա համար դիմորդները շտեմարանների պատասխանները չեն կարող ծածկագրերի տեսքով բերել և արտագրել. թվերը փոխված են, ու ստիպված պիտի նստեն հաշվարկներ անեն,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ սա այս տարվա կարևոր տեղաշարժերից մեկն է: Ինչ վերաբերում է միջին, բարձր գնահատական ստացած, ինչպես նաև դրականի շեմը չհաղթահարած դիմորդների թվին, Մելիքյանի փոխանցմամբ, նախնական պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարվանը: Հիշեցնենք, որ առջևում մնացել է ընդամենը երեք քննություն. հունիսի 21-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա», հունիսի 24-ին՝ «Ռուսաց լեզու»: Այնուհետև՝ հունիսի 25-ից, կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի 1-ը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47