2015 թվականի տվյալներով Հայաստանի տարածքի 43 տոկոսը ենթարկվում է անապատային երևույթների ազդեցությանը:
Այս մասին «Արմենպես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Բնապահպանության նախարարության կենսառեսուրների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը:
«Դրանք հիմնականում Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում են: Այլ մարզերում նույնպես կան նման տարածքներ, սակայն այդքան շատ չեն: Պատճառները տարբեր են` գյուղատնտեսության գործընթացը ոչ ճիշտ վարելը, որը բերում է հողերի դեգրադացիայի: Հողակտորների փոքր լինելու պատճառով ցանքաշրջանառություն չի իրականացվում, մեծ տեխնիկա հնարավոր չէ օգտագործել: Այլ տարածաշրջանում, ասենք ալպիան գոտիներում, կարող է պատճառը լինել գերարածեցումը: Հիմնականում համայնքներին մոտ գտնվող արոտավայրերն են ենթարկվում անապատացման երևույթների, դեգրադացիայի»,- ասաց Աշոտ Վարդևանյանը: Ըստ նախարարության ներկայացուցչի` 2015 թվականի դեգրադացման ցուցանիշը նախորդ տարիների համեմատ առանձնապես չի փոխվել, ընդհանուր առմամբ նույն պատկերն է:
Նրա խոսքով, անապատացման պատճառ է նաև անտառների հատումը: Անտառային էկոհամակարգերն ապահովում են հողերի կայունությունը շատ երկար տարիների կտրվածքով: Հայաստանում նախորդ տարի մեկ տարվա ընթացքում վերականգնվել և անտառապատման աշխատանքներ է իրականացվել մոտ 340 հա տարածքի վրա: Ըստ նրա` սա մեծ ցուցանիշ չէ, սակայն դրական է, որ արդեն իսկ գործընթացն սկսվել է, հնարավորություն կա ակնկալել այդ տարածքների ընդլայնումը:
Աշոտ Վարդևանյանի կարծիքով, գյուղատնտեսական ոչ պիտանի հողերը, որոնք ցածր արդյունավետություն ունեն, ճիշտ կլինի փոխադրել անտառային հողերի կատեգորիա և փորձել այդ տարածքներն անտառապատել: Այդ դեպքում տարածքները կվերականգվեն և դրանք էլ իրենց հերթին չեն թողնի, որ հարակից տարածքները դեգրադացվեն: Դա համաշխարհային պրակտիկայում ընդունված տարբերակ է: Նա նկատեց, որ դեգրադացված հողերը կարելի է վերականգնել, սակայն դա կախված է դեգրադացման աստիճանից: Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են իրականցվում:
Անդրադառնալով գյուղատնտեսական հողերի ներկա վիճակին` Աշոտ Վարդևանյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, այդ հողերը գտնվում են ռիսկային գոտում: Խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հողերը միավորել, դա թույլ կտա տարբեր միջոցառումներ իրականացնել, մասնավորապես, հողաշինարարական, որը հնարավոր չէ իրականացնել փոքր հողակտորի վրա:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02