Թեև հայկական ապրանքների համար ամենամեծ շուկան Ռուսաստանն է, բայց ռուսական շուկան էլ իր հերթին չափազանց հագեցած և մրցունակ շուկա է, որտեղ շատ հաճախ հայկական ապրանքները ավելի թանկ են վաճառում, քան իրենց մրցակիցները: Բնականաբար մեր գործարարները փորձում են շուկայից դուրս չմնալու համար իրենք էլ էժան ապրանք մտցնեն ռուսական շուկա, բայց միշտ չէ, որ դա պետք է անել որակի հաշվին:
Օրինակ` հայկական կոնյակի որակի դեպքում` ուղղակի անթույլատրելի է, որ հայաստանյան որոշ գործարարներ մեծ շահույթներ ունենալու նպատակով ռուսական շուկա են մտցնում և կոպեկներով վաճառում հայկական կոնյակ բրենդը վարկաբեկող, բայց իրականում հայկական կոնյակի հետ որևէ կապ չունեցող «կոնյակ»:
Մի քանի գործարարների շահույթ ստանալու մոլուցքի պատճառով` հայկական կոնյակի ամենամեծ շուկայում չի կարելի թույլ տալ վարկաբեկել հայկական կոնյակ բրենդի իմիջը, հետո դա վերականգնելու համար երկար ժամանակ և մեծ փողեր է պետք լինելու:
Որպեսզի հայկական ապրանքները ռուսական շուկայում մատչելի և մրցակցային լինեն, բայց ոչ որակի հաշվին` Հայաստանի կառավարությունը նույնպես մեծ անելիք ունի. այն պետք է հարկային, վարկային և էլի ինչ-որ գործիքներով օգնել մեր գործարարներին ստանալ էժան, բայց որակով արտադրանք:
Մի խոսքով, ռուսական շուկայում աշխատելու համար մեր գործարարներին պետք է պետական մակարդակով աջակցել և դողալ հայկական բրենդի իմիջի համար:
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55