Անգլիայի Մանչեսթր քաղաքի բնակիչը դատապարտվել է բռնաբարության համար, որը նա գործել է ավելի քան 30 տարի առաջ: Հատկանշական է, որ տղամարդը բանտարկվել է իր կնոջ վրա հարձակցելու համար, և նույն խցում եղել է իր նախկին զոհը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:
1981 թվականին 15-ամյա Գերի Մոթերհեդը գումարներ է վաստակել՝ հոգ տանելով հարևան երեխաների մասին: Մի անգամ նրան հրավիրել են խնամելու վեց տարեկան տղայի, որի ծնողները ստիպված են եղել բացակայել տնից: Գերին աշխատանքի է եկել, հյուրասիրել երեխային և ստիպել նրան սեռական կապի մեջ մտնել իր հետ: Մինչև 1983 թվականը նա մի քանի անգամ եկել է երեխային «խնամելու» համար: Մոթերհեդը շանտաժի է ենթարկել երեխային՝ սպառնալով բռնաբարել նրա ավագ քրոջը, եթե նա որևէ մեկին պատմի իրենց «փոքր գաղտնիքի» մասին:
Սկզբում խցակիցն ուշադրություն չի դարձրել Գերիի վրա, սակայն որոշ ժամանակ անց սկսել է ճանաչել մարդուն, որը մանկության տարիներին բռնաբարել է իրեն: Տղամարդը պատմել է իր կասկածների մասին պահակներին, և իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքրքրվել են գործով:
Արդյունքում Մոթերհեդը դատապարտվել է վեց տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը վճիռ է կայացրել, որ հանցագործության կատարման պահին նա անչափահաս է եղել, ինչպես նաև փաստը, որ հաջորդ տարիների ընթացքում նա ներգրավված չի եղել սեռական բնույթի հանցագործություններում:
Տուժածը պատմել է, որ այդպես էլ չի կարողացել վերականգնվել տեղի ունեցածից հետո և արդեն պատանեկության տարիներին սկսել է ալկոհոլ ու թմրանյութեր օգտագործել և կապվել է հանցագործների հետ: Տեղի ունեցածի մասին նա պատմել է ընտանիքին 2001 թվականին, սակայն պահանջել է նրանցից լուռ մնալ:
«Ամբողջ կյանքս ապրել եմ այս գաղտնիքի հետ: Բանտը վերջին տեղն էր, որում սպասում էի քեզ տեսնել», - դատարանի դահլիճում բռնաբարողին դիմել է տուժածը:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02