Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վստահեցնում է, որ կմնա վարչապետի պաշտոնում ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում և պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում բանակցել Լոնդոնի և Բրյուսելի ներկայիս հարաբերությունների լուծարման մասին: Այս մասին նա ասել է The Times թերթին տված հարցազրույցում:
«Ես միայն կշարունակեմ իմ աշխատանքը: Ես շատ հստակ մանդատ ունեմ Բրիտանիայի ժողովրդից պահպանողականների կառավարությունում վարչապետի աշխատանքի, հանրաքվեի անցկացման համար»,- ասել է Քեմերոնը:
Քեմերոնը նշել է, որ քվեաթերթիկներում ձևակերպված՝ «Արդյոք Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրոպական Միության անդամ, թե՞ լքի Եվրոպական միությունը» հարցը պետք է ընկալել բառացիորեն և չտարածել անհատների վրա: «Շատ կարևոր է, որ անհատ քաղաքական գործիչների անհատական կարիերաները չշոշափվեն այդ հարցում»,- ասել է նա»: «Դա դատավճիռ չի լինի իմ հանդեպ՝ ինչպիսին էլ լինի հանրաքվեի ելքը,- շարունակել է Քեմերոնը:- Դա դատավճիռ է հենց հարցի հետ կապված, սակայն ինձ այդ հարցն իսկապես շատ է մտահոգում»:
Քեմերոնը նաև համոզմունք է հայտնել, որ անձամբ ինքը, և ուրիշ ոչ ոք, ամենից լավ կկատարի գլխավոր բանակցողի գործառույթները ԵՄ իշխանությունների հետ միությունից իր երկրի դուրս գալու հետագա ձևաչափը որոշելու հարցով երկխոսությունում, եթե ընտրողների կամքը իրեն ստիպի այդպիսի բանակցություններ վարել: «Ես իսկապես շատ ամուր կապեր եմ հաստատել ամբողջ Եվրոպայում»,- ասել է Քեմերոնը:
ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02