Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարի, քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ պրոֆեսոր Ինգիբյորգ Գաբրիելին և ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, պրոֆեսոր Հերիբերթ Հիրթեին իր տիկնոջ հետ:
Նորին Սրբությունը ողջունել է հյուրերի այցը Հայաստան «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովի առիթով` կարևորելով նման նախաձեռնությունները, որոնք ուղղված են քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների առջև ծառացող մարտահրավերների կանխարգելմանը և հաղթահարմանը:
Ամենայն Հայոց Հայրապետը հաստատել է, որ այս առումով Հայոց Եկեղեցին ևս մեծ ջանքեր է գործադրում տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների միջև հանդուրժողականության, խաղաղ գոյակցության և սիրո ամրապնդման ուղղությամբ: Տեղեկացվել է, որ Ամենայն Հայոց Հայրապետը և Մայր Աթոռի միաբանները պարբերաբար մասնակցում են տարբեր միջկրոնական ու միջեկեղեցական հանդիպումներին, նշյալ խնդիրների շուրջ համաժողովներ և քննարկումներ են կազմակերպվում նաև Սուրբ Էջմիածնում:
Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է նաև բազմամշակույթ և բազմակրոն միջավայրերում հայոց համայնքները հովվելու Հայոց Եկեղեցու պատմական փորձառությանը: Նորին Սրբությունը շեշտել է, որ հայ ժողովուրդը գիտի խաղաղ համակեցության արժեքը, սակայն պատմության ընթացքում ճաշակել է նաև անհանդուրժողականության, այլատյացության և կրոնական խտրականության դառնությունը, ինչը շարունակվում է այսօր մի շարք հարևան երկրներում:
Հյուրերի հետ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար քննարկել է Մերձավոր Արևելքի երկրներում տիրող կացությունը, որն իր ներազդեցությունն է ունենում նաև հայ համայնքի վրա: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրել է քրիստոնեական համայնքների առջև ծառացած դժվարությունների հաղթահարման նպատակով Քույր Եկեղեցիների հովվապետերի հետ միասին ձեռնարկվող քայլերի մասին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարևորել է միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ-ի` անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերը: Հայոց Հովվապետը հավելել է նաև, որ մտահոգիչ այդ երևույթների կանխարգելման համար ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի և երբեք քաղաքական շահերի զոհ չդառնա:
Հյուրերն այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ:
21:46
21:21
20:44
20:20
19:48
19:34
12:28
11:15
10:46
10:19
10:02
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03